Հա

Ազգային

28/04/2021 - 11:50

«Հեռացէ՛ք, եթէ նախկիններն են ղեկավարում երկիրը». Իշխան Սաղաթելեան

«Գալու են, էլի ընտրութիւններին նախկին ու ներկայ անեն, ի՞նչ են սրանք ասում՝ մենք իշխանութիւն ենք, բայց դատական համակարգը կատարում է նախկինի պատւէրները, պետական ապարատը մեզ դիմադրում է, ԳՇ պետը նախկիններին է ենթարկւում։ Տղե՛րք, եթէ դուք մեխի գլուխ էք, ու նախկիններն են երկիրը կառավարում, թողէք-հեռացէք»,- ասել է Սաղաթելեանը:

«alikonline.ir» - «ՀՀ-ում վերջին 30 տարւայ մէջ որեւէ մէկը Նիկոլ Փաշինեանի պէս անսահմանափակ իշխանութիւն չի ունեցել, 3 տարի ի՞նչ էր անում: Այո՛, ես չեմ ժխտում, որ նախկինների օրօք գողութիւն ու թալան է եղել։ Թող յետ բերէր, ոչ թէ գնար իրենց հետ շարունակէր մնացածը, ու կրկին ժողովրդին խաբէր։ Հետեւաբար ՀՀ քաղաքացին ինչո՞ւ պէտք է սրանց ձայն տայ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը:

«Գալու են, էլի ընտրութիւններին նախկին ու ներկայ անեն, ի՞նչ են սրանք ասում՝ մենք իշխանութիւն ենք, բայց դատական համակարգը կատարում է նախկինի պատւէրները, պետական ապարատը մեզ դիմադրում է, ԳՇ պետը նախկիններին է ենթարկւում։ Տղե՛րք, եթէ դուք մեխի գլուխ էք, ու նախկիններն են երկիրը կառավարում, թողէք-հեռացէք»,- ասել է Սաղաթելեանը:

Նրա խօսքով՝ եթէ լինեն ընտրութիւններ, ՀՅԴ-ն կը մասնակցի դրանց: Բանախօսն անդրադարձել է նաեւ Հայրենիքի փրկութեան շարժման ապագային, ինչպեէս նաեւ ընտրութիւններին ՀՅԴ մասնակցութեան ձեւաչափին եւ հնարաւոր դաշինքի ձեւաւորմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։