Հա

Ազգային

28/04/2021 - 12:45

Աւելի քան 65 կոնգրեսական կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 մլն դոլար օգնութիւն յատկացնել ՀՀ-ին եւ Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմւած երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով յանձնաժողովին` կոչ անելով 100 մլն դոլար ֆինանսական օգնութիւն յատկացնել Հայաստանին եւ Արցախին անցեալ տարւայ թուրք-ադրբեջանական աւերիչ յարձակումներից յետոյ:

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմւած երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով յանձնաժողովին` կոչ անելով 100 մլն դոլար ֆինանսական օգնութիւն յատկացնել Հայաստանին եւ Արցախին անցեալ տարւայ թուրք-ադրբեջանական աւերիչ յարձակումներից յետոյ:

Ինչպէս փոխանցում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, ամերիկացի կոնգրեսականները նամակ են յղել Ներկայացուցիչների պալատի Արտաքին յատկացումների ենթայանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին եւ աւագ անդամ Հել Ռոջերսին, քանի որ սկսւում է 2022 ֆինանսական տարւայ արտաքին յատկացումների նախագծի մշակումը:

Նամակում կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Ջէքի Սփիէրը եւ Ադամ Շիֆը նշել են. «Հայաստանի եւ Արցախի համար 2022 ֆինանսական տարում յատկացւելիք օգնութիւնը խիստ կարեւոր է ժողովրդի համար առաւել անվտանգ ապագայ ապահովելու, ժողորդավարութիւնն առաջ տանելու, կայուն տնտեսական զարգացում ապահովելու եւ «Քովիդ-19»-ի դէմ պայքարելու հարցերում երկրին աջակցելու համար»:

Նամակում կոնգրեսակնները կոչ են անում 100 մլն դոլարի շրջանակում 2 մլն դոլար յատկացնել Լեռնային Ղարաբաղում զէնքի ոչնչացման ծրագրին:

Բացի այդ, կոչ է արւում կասեցնել անվտանգութեան ոլորտում ԱՄՆ աջակցութիւնն Ադրբեջանին, քանի դեռ երկիրը չի վստահեցրել, որ դադարեցնում է յարձակումները Հայաստանի եւ Արցախի դէմ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։