Հա

Ազգային

28/04/2021 - 12:55

ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէի յայտարարութիւնը

2021 թւականի Ապրիլի 24-ը դարձաւ պատմական օր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացում: ԱՄՆ նախագահ Ջոզէֆ Բայդէնը իր յայտարարութեան մէջ պաշտօնապէս հաստատեց Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:

2021 թւականի Ապրիլի 24-ը դարձաւ պատմական օր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացում: ԱՄՆ նախագահ Ջոզէֆ Բայդէնը իր յայտարարութեան մէջ պաշտօնապէս հաստատեց Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:

Պատմական մեծ նշանակութեան այս յաջողութեան առիթով, ՀՅԴ Հիւսիսային Իրանի շրջանի մարմինների եւ ընկերների անունից շնորհաւորում եւ երախտագիտութեան խօսք ենք ուղղում ՀՅԴ ԱՄՆ-ի շրջանի կառոյցներին, Հայ Դատի յանձնախմբերին եւ գրասենեակներին, ինչպէս նաեւ՝ ամերիկահայ համայնքի հազարաւոր նւիրեալներին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին տասնամեակների պայքարի արդիւնաւորման համար:

Կասկածից վեր է, որ պատմական այս յաջողութիւնը Ձեր անմնացորդ, նւիրւած, նպատակային, անկոտրում եւ անզիջում պայքարի ու վճռակամ աշխատանքի արդիւնքն է:

Վստահ ենք, որ այս յաջողութիւնը կը գայ նոր լիցք հաղորդելու Հայոց Ցեղասպանութեան փաստի միջազգային ճանաչման եւ հատուցման մեր դժւարին պայքարին: Պայքար, որը պէտք է շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջովին չեն վերականգնւել հայութեան ոտնահարւած իրաւունքները: Պայքար, որի վերջնահանգրւանը պէտք է դառնայ ամբողջական Հայաստանը, ամբողջական հայութեամբ:

 

ՀՅԴ Հիւսիսային Իրանի շրջանի Կենտրոնական Կոմիտէ

Թեհրան

27 ապրիլի, 2021 թ.

Յարակից լուրեր

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող «Առուշ Առուշանեան» դաշինքինկատմամբ իրականացւող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբայիններգրաւման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքոյց վարքագիծըմէկ անգամ եւս բացայայտում են իշխանութեան ոչ ժողովրդավարական եւ ապազգային դէմքը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Յատուկ քննչական ծառայութիւնը թոյլ չի տւել «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանին մեկնել Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանութեան հարցերով նիստին:

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինւած ուժերի կողմից շարունակական բնոյթ են կրում, նոյնիսկ վիրաւորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեանն ու պատգամաւորներին ուղղւած հարցման` յայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցութեան անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր եւ Երեւանի վարչական շրջաններ, կազմակերպւել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարիւրաւոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակւում են), ծանօթացել նրանց խնդիրներին եւ առաջարկներին, ինչով պայմանաւորւած ընթանում են օրէնսդրական նախաձեռնութիւնների ստեղծման եւ պատգամաւորական գործունէութեան աշխատանքների կազմակերպման այլ լայնածաւալ աշխատանքներ: 

  • ՀՅԴ Իրանի Հիւսիսային եւ Հարաւային շրջանների ԿԿ-ների համատեղ յայտարարութիւնը
    ՀՅԴ Իրանի Հիւսիսային եւ Հարաւային շրջանների ԿԿ-ների համատեղ յայտարարութիւնը

    Օրերս Նիկոլ Փաշինեանը Լիտւայի հայ համայնքի խիստ փոքրաթիւ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը արատաւորելու եւ անւանարկելու հերթական փորձն է կատարել։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։