Հա

Ազգային

28/04/2021 - 21:00

ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

Իրաւապահ մարմինների յանցաւոր վարքագիծը ստիպում է արժանապատիւ քաղաքացիներին՝ սեփական ուժերով պաշտպանել իրենց իրաւունքները: Ոստիկանութիւնը վերածւել է իշխանութեան եւ յատկապէս վարչապետի աթոռին կառչած անձի քաղաքական պատւէրն ու ապօրինի հրահանգներն իրականացնող ռեպրեսիւ գործիքի:

Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը Սիւնիքի մարզում արժանացաւ համատարած մերժման, որին յաջորդեց հաւասարակշռութիւնը կորցրած անձի յայտնի ապօրինի յանձնարարականը իրաւապահ մարմիններին: Մարդու իրաւունքների ակնյայտ խախտումներով եւ արժանապատւութեան ոտնահարմամբ բերման ենթարկւեցին տասնեակ քաղաքացիներ: Իշխող խմբակցութեան մի շարք պատգամաւորներ, արդարացնելով իրաւապահ մարմինների այս գործելակերպը, անուղղակիօրէն հաստատեցին, որ այն թելադրւած է եւ իրականացւում է իրենց վարչախմբի գիտութեամբ ու անմիջական յանձնարարութեամբ։

Ի պաշտպանութիւն արժանապատիւ սիւնեցիների, ձերբակալւածներին անյապաղ ազատ արձակելու, նրանց կտտանքի ենթարկելու դէպքերի առիթով քրէական գործեր յարուցելու պահանջներով Երեւանում՝ Գլխաւոր դատախազութեան շէնքի դիմաց, անցկացւեց բազմամարդ քաղաքական հրատապ ակցիա: Գլխաւոր դատախազից այս հարցով պարզաբանումներ ստանալու՝ քաղաքացիների պահանջը ոչ միայն անտեսւեց, այլեւ ոստիկանութիւնն իր ագրեսիւ գործողութիւններով, անգամ՝ մարմնական վնաս հասցնելով, բերման ենթարկեց տասից աւելի անձանց:

Իրաւապահ մարմինների յանցաւոր վարքագիծը ստիպում է արժանապատիւ քաղաքացիներին՝ սեփական ուժերով պաշտպանել իրենց իրաւունքները: Ոստիկանութիւնը վերածւել է իշխանութեան եւ յատկապէս վարչապետի աթոռին կառչած անձի քաղաքական պատւէրն ու ապօրինի հրահանգներն իրականացնող ռեպրեսիւ գործիքի: Ակնյայտ է, որ քննչական մարմիններն ու դատախազութիւնը ստանձնել են իշխանութեան յանցագործութիւններն օրինականացնելու անպատւաբեր դերակատարութիւնը: Վերջին ժամանակաշրջանում Երեւանում եւ մարզերում նկատելի է ՀՅԴ կառոյցի թիրախաւորումը: Քաղաքական հետապնդումները կրում են շարունակական բնոյթ:

Իշխող խմբակի համար այլեւս ակնյայտ է, որ առանց բռնութիւնների ու քաղաքական հետապնդումների իրենք զրկւած են վերարտադրվելու՝ նոյնիսկ նւազագոյն հնարաւորութիւնից։

Ըստ այդմ՝ դիմում ենք իրաւապահ մարմիններին եւ պահանջում մնալ բացառապէս օրէնքով իրենց վերապահւած լիազօրութիւնների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, չդառնալ օրւայ իշխանութիւնների քաղաքական կամակատարը, ծառայել Հայաստանի Հանրապետութեանն ու քաղաքացու օրինական շահերին, հակառակ դէպքում՝ օրէնքի ողջ խստութեամբ կենթարկւէք պատասխանատւութեան։

Այս պահանջը բարձրաձայնելու համար 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:00-ին, բոլոր արժանապատիւ քաղաքացիներին հրաւիրում ենք մասնակցելու բողոքի ակցիայի՝ դատախազութեան շէնքի առջեւ:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

28.04.2021թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։