Հա

Ազգային

01/05/2021 - 17:00

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի շնորհաւորական ուղերձը Մայիսի 1-ի առթիւ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մայիսի 1-ն է` Աշխատանքի եւ աշխատաւորների միջազգային օրը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մայիսի 1-ն է` Աշխատանքի եւ աշխատաւորների միջազգային օրը։

Իր յամառ ու ստեղծագործ աշխատանքով, յաղթահարելով աներեւակայելի մարտահրաւէրներ ու փորձութիւններ, հայը Հայրենիք ու պետականութիւն է կերտել, մեր ազգային կեանքի տարբեր ճակատներում յաղթանակներ կոփել։

Աշխատանքը եղել եւ մնում է մեր համազգային բարօրութեան եւ պետականութեան ամրապնդման հիմնարար ուժը, արժանապատիւ ու մրցունակ երկիր ունենալու գրաւականը։ Իսկ աշխատողների իրաւունքների պաշտպանութիւնն ու արժանապատիւ զբաղւածութեան ապահովումը պետութեան յանձնառութիւնն է. այդպիսին պէտք է լինի սոցիալական քաղաքականութեան իրական դրսեւորումը։

Մեր հասարակութիւնն ու պետականութիւնը ծանր օրեր են ապրում։

Այնուամենայնիւ, համոզւած ենք, որ միասնական ուժերով կը կարողանանք դիմագրաւել փորձութիւնները, յաղթահարել պարտութեան ծանր հետեւանքները։

Մենք վստահ ենք, որ միասին շատ շուտով կը կերտենք այն ազատ, արդար եւ համերաշխ հասարակութիւնը, ուր արժեւորւած են սոցիալական արդարութիւնը, տնտեսական զարգացումը, հանրային արդիւնքի արդար բաշխումը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում ենք Աշխատանքի օրւայ՝ Մայիսի 1-ի կապակցութեամբ, մաղթում խաղաղ եւ ստեղծագործ աշխատանք՝ յանուն մեր հաւաքական երազանքների, յանուն մեր պետականութեան, յանուն մեր երաշխաւորւած ապագայի։

 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ

1-ը մայիսի, 2021 թ.

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայաստանի նորընտիր ԳՄ-ն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
    ՀՅԴ Հայաստանի նորընտիր ԳՄ-ն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

    Յուլիսի 7-ին «Սիմոն Վրացեան» կենտրոնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրէյսիի նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Քիմբերլի Զապֆէլը, քաղաքական հարցերով մասնագէտ Լիլիթ Օհանեանը:

  • ՀՅԴ Գերագոյն ժողովի յայտարարութիւնը
    ՀՅԴ Գերագոյն ժողովի յայտարարութիւնը

    ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագոյն ժողովը, քննելով Հայաստանի Հանրապետութիւնում ստեղծւած քաղաքական եւ անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական եւ յետընտական գործընթացները, երկրում առկայ բարոյահոգեբանական մթնոլորտը

  • ՀՅԴ նորընտիր ԳՄ-ի ներկայացուցիչները հանդէս կը գան մամուլի ասուլիսով
    ՀՅԴ նորընտիր ԳՄ-ի ներկայացուցիչները հանդէս կը գան մամուլի ասուլիսով

    Յուլիսի 2-4-ը Երեւանում գումարւել է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագոյն ժողովը:

  • Կայացել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովը, ընտրւել է նոր Գերագոյն մարմին
    Կայացել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովը, ընտրւել է նոր Գերագոյն մարմին

    Յուլիսի 2-4-ը Երեւանում գումարւել է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագոյն ժողովը: Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի 2019-2021 թւականների գործունեութիւնը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկւել են երկրում ստեղծւած քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը եւ անվտանգութեան հարցերը։

  • ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

    Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն անմիջական պատասխանատւութիւն են կրում ՀՀ սահմաններին ծաւալւող իրադարձութիւնների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ աւելի լկտիանայ ու սանձարձակ գործողութիւնների դիմի: Նիկոլ Փաշինենը դեռեւս 2020 թ. նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափոյթ Հայաստան վերադարձնել գերեվարւած անձանց: Այս խոստումից յետոյ ադրբեջանական գերութեան մէջ յայտնւեցին նոր քաղաքացիներ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։