Հա

Ազգային

02/05/2021 - 10:20

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրաւապահ մարմինների ապօրինութիւնները։ Արժանապատիւ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արւում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալութիւններով եւ շինծու քրէական գործեր յարուցելով։

Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրաւապահ մարմինների ապօրինութիւնները։ Արժանապատիւ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արւում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալութիւններով եւ շինծու քրէական գործեր յարուցելով։

Ակնյայտ է, որ իրաւապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիօրէն թելադրւած է օրւայ իշխանութիւնների կողմից։ ՀՀ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարը բացայայտ կերպով փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազութեանն ու քննչական մարմիններին՝ թիրախաւորելով քաղաքական հակառակորդներին։

Քաղաքական հետապնդումների թիրախում են յատկապէս ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան պատասխանատուները, անդամներն ու համակիրները։ Բռնութիւնների ու քաղաքական հետապնդումների միջոցով փորձ է արւում կոտրել հայրենիքի փրկութեան համար սկսւած պայքարի ոգին։ Նման գործելաոճը ի ցոյց է դնում օրւայ իշխանութիւնների մօտ առկայ քաղաքական ճգնաժամը։ Սանձազերծւած բռնաճնշումները աւելի են խորացնելու այդ ճգնաժամը։

Այսու, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում յանուն հայրենիքի եւ արժանապատւութեան պայքարի դրօշ բարձրացրած քաղաքացիներին, իսկ իշխանութիւններին եւ նրանց կամակատար ուժային կառոյցներին յորդորում ենք մնալ օրէնքի եւ օրինականութեան շրջանակներում։ Յիշեցնում ենք, հայրենիքի եւ ազգի ազատագրութեան, Հայաստանում հայ մարդու եւ քաղաքացու ազատ եւ արժանապատիւ կեանքի պայմանները կերտելու ճանապարհին՝ ՀՅ Դաշնակցութիւնը որեւէ ճնշումից վախեցողը չէ։ Վկան՝ ՀՅԴ 130 տարւայ պատմութիւնը։

 

ՀՅԴ ԲԻՒՐՕ

1 մայիսի, 2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։