Հա

Ազգային

03/05/2021 - 10:45

Փորձում ենք ժողովրդի մէջ արմատաւորել վճռականութիւն եւ յարատեւ պայքարի համոզմունք

Եռօրեայ այցով Արցախում էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել ՀՅԴ Արցախի ԿԿ, ԱՀ ԱԳ նախարարի, ՀՅԴ անդամների, երիտասարդների հետ: 

«alikonline.ir» - Եռօրեայ այցով Արցախում էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել ՀՅԴ Արցախի ԿԿ, ԱՀ ԱԳ նախարարի, ՀՅԴ անդամների, երիտասարդների հետ: «Ապառաժ»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նշել է, որ իր նախորդ այցի հետ համեմատ բնակչութեան տրամադրութեան փոփոխութիւն է նկատում:

«Ես Արցախում եղել եմ նաեւ դեկտեմբերին: Այն ժամանակ բոլորն աւելի ընկճւած վիճակում էին: Այս անգամ տարբերութիւնը զգալի է յատկապէս Ստեփանակերտում. եռուզեռ կայ, մարդկանց վերադարձը նկատելի է: Տայ Աստւած, որ այդ վերադարձը մշտական բնակութեան նպատակով լինի եւ արտագաղթը կասեցւի: Անցեալ անգամ յուսահատութիւն էի տեսել, հիմա վճռականութիւն եմ նկատում: Մենք էլ փորձում ենք միջոցներ գտնել, որպէսզի ժողովրդին դուրս բերենք այդ վիճակից եւ կրկին նրանց մէջ արմատաւորենք վճռականութիւնը եւ յարատեւ պայքարի համոզմունքը»,- ասել է Յ. Տէր-Խաչատուրեանը:

Ըստ նրա՝ Դաշնակցութեան կառոյցները, ՀՅԴ Հայ Դատի գրասենեակները նախորդ ամիսների ընթացքում աշխատանքներ են ծաւալել, որպէսզի համաշխարհային հանրութիւնը տեսնի, թէ ինչպիսին է Թուրքիայի, Ադրբեջանի յարձակողական դիմագիծը եւ ամուր կանգնի Արցախի կողքին:

Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի հետ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկւել է արտաքին ուժերի հետ աշխատանքների համադրման հարցը:

Արցախ կատարած այցն ունէր նաեւ ներքին կազմակերպական ուղղւածութիւն. կայացել է հանդիպում Արցախի կուսակցական շրջանակների հետ:

Ապրիլի 30-ին՝ Արցախ կատարած այցի վերջին օրը, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը մասնակցել է նաեւ Ստեփանակերտում ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողութեանը:

«Պատանիներից իւրաքանչիւրի հայեացքի մէջ տեսնում եմ վճռականութիւն, ապագայի նկատմամբ հաւատ եւ իրենց պատրաստակամութիւնն ամէն գնով աշխատելու, որ Արցախը մնայ կանգուն եւ իրականանայ Արցախի ամբողջականութեան վերականգնումը»,- նշել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Յաւելենք, որ Ստեփանակերտում ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ Յակոբ Տէր-Խաչատուրեանը հանդիպել է Արկադի Ղուկասեանի, Բակօ Սահակեանի եւ Արայիկ Յարութիւնեանի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։