Print this page
03/05/2021 - 13:20

Համահայաստանեան երկօրեայ սեմինար՝ ՀՅԴ ՀՊՄ վարիչների համար

ՀՅԴ Պռօշեանի «Դրօ Կանայեան» կենտրոնում մայիսի 1-2-ը ՀՅԴ Հայաստանի պատանեկան միութիւնը իրականացրեց համահայաստանեան երկօրեայ սեմինար: Ծրագրին մասնակցել են պատանիների 25 վարիչներ՝ Երեւանից եւ ՀՀ մի շարք մարզերից: 

«alikonline.ir» - ՀՅԴ Պռօշեանի «Դրօ Կանայեան» կենտրոնում մայիսի 1-2-ը ՀՅԴ Հայաստանի պատանեկան միութիւնը իրականացրեց համահայաստանեան երկօրեայ սեմինար: Ծրագրին մասնակցել են պատանիների 25 վարիչներ՝ Երեւանից եւ ՀՀ մի շարք մարզերից: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Հայաստանում հիմնադրման օրւանից կարեւորելով պատանիների շրջանում ինչպէս բազմակողմանի գիտելիքների ամրապնդումը, այնպէս էլ հայրենաճանաչութեան մակարդակի բարձրացումն ու հայրենասիրական դաստիարակութիւնը, ՀՅԴ ՀՊՄ-ն իրականացւող բազմապիսի ծրագրերում մշտապէս կարեւոր տեղ ու դեր է յատկացրել ամառային ճամբարներին, որոնց տարիների ընթացքում մասնակցել են բազմահազար պատանիներ՝ Երեւանից եւ ՀՀ մարզերից:

Ընթացիկ սեմինարի նպատակն էր սպասւող ամառային ճամբարներին ընդառաջ վարիչների միջեւ փորձի փոխանակմանը նպաստելը: Երկօրեայ սեմինարի ժամանակ վարիչներն ստացան նաեւ նոր գիտելիքներ եւ կատարելագործեցին իրենց մանկավարժական հմտութիւնները, որոնք հնարաւորութիւն կը տան աշխատել պատանիների հետ լաւագոյն մօտեցումներով եւ արդիւնաւէտօրէն:

Ծրագրի աւարտին սեմինարի մասնակիցներն այցելեցին նաեւ Պռօշեանի Զօրաց պանթէոն, որտեղ նրանք ծաղիկներ խոնարհեցին Արցախի պաշտպանութեան համար նահատակւած հայորդիների շիրիմներին՝ խոնարհւելով նրանց յիշատակի առջեւ: 

 

Յարակից լուրեր