Հա

Ազգային

04/05/2021 - 13:00

«Հայրենիքում ապագայ կա'յ, որը քո հետ անհամատեղելի է, եւ դա շուտով կը տեսնես». Ի. Սաղաթելեանի արձագանքը՝ Փաշինեանի յայտարարութեանը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գրում է.

«Այսօր ԱԺ-ում Նիկոլը յայտարարեց, որ Հայաստանում իշխանութիւնը չի փոխւելու, որովհետեւ այն պատկանում է ժողովրդին:

Նախ ուզում եմ յիշեցնել դաւաճանին, որ Հայաստանում վաղուց իշխանութիւն չկայ, կայ իշխանութեան աթոռները ուժի զոռով պահող, թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու խմբակ, որին հաշւած օրեր են մնացել:

Երկրորդ. դուք ի՞նչ կապ ունէք մեր ժողովրդի եւ ժողովրդի իշխանութեան հետ:

Ձեր դաւաճանական գործունէութեան արդիւնքում մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, 5000-ից աւելի զոհւած լուսաւոր տղերք, 30000 անտուն մարդ, գերիներ, հաշմանդամներ...

Դուք ի՞նչ իրաւունք ունէք խօսելու մեր ժողովրդի մասին, ժողովուրդ, որին միայն չարիք եւ դժբախտութիւն էք բերել:

Չի' ստացւելու, չե'ս պլստալու, յոյս չունենաս, որ մէկ անգամ եւս կը կարողանաս խաբել եւ մոլորեցնել մեր ժողովրդին:

Ի հեճուկս քեզ, Հայաստանի Հանրապետութինն ու Արցախը կրկին ոտքի են կանգնելու եւ կերտելու են իրենց երաշխաւորւած ապագան, ապագայ, որտեղ դու չկաս: Այո, հայրենիքում ապագայ կայ, բայց այդ ապագան քո հետ անհամատեղելի է, եւ դու դա շուտվ կը տեսնես»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։