Հա

Ազգային

06/05/2021 - 08:20

ԱՄՆ-ի կառավարութիւնը սխալ է. Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը հակադարձում է հայ ռազմագերիների մասին Պետքարտուղար Բլինքէնի յայտարարութեանը

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի յայտարարութեանը, որտեղ նա անդրադարձել է երէկ հայ ռազմագերիների վերադարձին: 

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի յայտարարութեանը, որտեղ նա անդրադարձել է երէկ հայ ռազմագերիների վերադարձին: Պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը թւիթերեան իր էջում գրել է. «ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ կալանաւորւածների ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ ամբողջութեամբ եւ արագօրէն աւարտել բոլոր բանտարկեալների, կալանաւորւածների եւ դիերիի փոխանակման գործընթացը, յարգել կալանաւորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու նրանց պարտաւորութիւնները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ամերիկայի Հայ Դատի գրասենեակը հակադարձում է. «ԱՄՆ-ի մեր կառավարութիւնը ՍԽԱԼ է` իրաւաբանօրէն եւ բարոյապէս: Այն շարունակում է Ադրբեջանի կողմից պատանդ պահւող հայերին ներկայացնել որպէս կալանաւորւածներ (Ադրբեջանի կողմից ներկայացւածով) եւ ոչ թէ ռազմագերիներ (միջազգային իրաւական սահմանումը): Այս  բառախաղը Բաքւին հնարաւորութիւն է տալիս պահել, խոշտանգել եւ սպանել հայ ռազմագերիներին:

Նշենք նաեւ, որ Բլինքէնն իր յայտարարութեան մէջ դիմել է երկու կողմերին, սակայն բազմաթիւ աղբիւրներ նշել են, որ հայկական կողմը ադրբեջանական գերիներ չունի, երէկ նաեւ եւրապատգամաւորները Եւրախորհրդարանի եւ Երւարայանձնաժողովի նախագահներին ուղղւած նամակում յատուկ նշել էին, որ Հայաստանն ազատ է արձակել պահւող բոլոր ռազմագերիներին՝ հաւատարիմ մնալով 2020 թւականի նոյեմբերին ստորագրւած եռակողմ յայտարարութեան ոգուն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։