Հա

Ազգային

06/05/2021 - 12:35

Ի՞նչ նպատակ էր հետապնդում լտպ այս ձախողւած նախաձեռնութիւնը

Երէկ առաջին նախագահը, խախտելով էթիկայի նորմերը, առանց կողմերի համաձայնութեան, հրապարակեց Հայաստանի նախկին Նախագահների հանդիպման ժամանակ արաց իր առաջարկը, «ձեռի հետ» խեղաթիւրելով Ռոբերտ Քոչարեանի պատասխանը։ Եւ նորից յայտնւեցին «իմաստուն պապիի սազանդարները», որոնք սկսեցին գովել նրա քաղաքական հեռատեսութիւնն ու խորաթափանցութիւնը։

ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԵԱՆ

 

Երէկ առաջին նախագահը, խախտելով էթիկայի նորմերը, առանց կողմերի համաձայնութեան, հրապարակեց Հայաստանի նախկին Նախագահների հանդիպման ժամանակ արաց իր առաջարկը, «ձեռի հետ» խեղաթիւրելով Ռոբերտ Քոչարեանի պատասխանը։ Եւ նորից յայտնւեցին «իմաստուն պապիի սազանդարները», որոնք սկսեցին գովել նրա քաղաքական հեռատեսութիւնն ու խորաթափանցութիւնը։

Հանրայայտ է, որ լտպ-ի եւ Ռոբերտ Քոչարեանի միջեւ գաղափարական հակասութեան և 97-98 թւերին առաջինի հեռացմանը յանգեցրած դէպքերի հիմքը Արցախեան հարցում նրանց հակադիր դիրքորոշումներն էին։ Այն ժամանակ էլ լտպ-ն եւ նրա քաղաքական յենարանը հանդիսացող քաղաքական ուժերը, փորձելով բացատրել իրենց կառավարման ձախողումները, յայտարարում էին, որ Հայաստանի համար Արցախը իր ուժերից վեր բեռ էր եւ զարգանալու համար պէտք էր ամէն գնով ազատւել այդ հարցից, ընդհուպ համաձայնւելով Արցախի ժողովրդի անվտանգութեան միջազգային երաշխիքների ապահովման պայմաններում այն թողնել Ադրբեջանի կազմում։ Նրան իշխանութիւնից հեռացրած ուժերը, Ռոբերտ Քոչարեանի եւ Վազգէն Սարգսեանի գլխաւորութեամբ, գտնում էին, որ Արցախը նաեւ Հայաստանի անվտանգութեան երաշխիքն է ու հնարաւոր է միաժամանակ ապահովել եւ Հայաստանի զարգացումը, եւ բանակցութիւններով հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգաւորմանը։ Ի դէպ, Ռոբերտ Քոչարեանի՝ 1998-2008 թւերի կառավարման շրջանում երկնիշ տնտեսական աճը փայլուն ապացոյցը եղաւ նրա, որ տնտեսական զարգացման խոչընդոտը, ինչպէս այն ժամանակ, այնպէս էլ այժմ, ոչ թէ Արցախեան հարցն էր, այլ ապաշնորհ կառավարումը։

Հիմա փորձենք հասկանալ, թէ իր հոգեզաւակ ու գաղափարական հետեւորդ այս դաւաճան հողատուի կողմից պայմանաւորւած պատերազմի արդիւնքում Արցախը յանձնելուց յետոյ ի՞նչ նպատակ էր հետապնդում լտպ այս ձախողւած նախաձեռնութիւնը։

1. Սա նրա կողմից փորձ է սահմանազատւել պարտութիւնից եւ տպաւորութիւն ստեղծել, թէ ինքն ու իր «ծրագիրը» իրականացրած դաւաճանը նոյն գաղափարական հոսանքի ներկայացուցիչները չեն։

2. Արտահերթ ընտրութիւններից առաջ փորձ անել լղոզել գաղափարական դաշտն, այն փորձելով յանգեցնել նիկոլի անձի դէմ պայքարի, ոչ թէ Հայաստանի քաղաքական կեանքում ապագայում նիկոլիզմի, այն է լեւոնիզմի բացառման։

3. Լաւ հասկանալով որ, ինչպէս 1998 թւին, այնպէս էլ հիմա լեւոնանիկոլիզմի դէմ պայքարը առաջնորդելու եւ յաղթելու ունակ կարող է լինել ազգային գաղափարախօսութիւնը դավանող քաղաքական ուժերի ու անհատների համախմբւած բեւեռը, ամէն գնով փորձել խանգարել ՀՅ Դաշնակցութեան, Արցախը եւ Սիւնիքը ներկայացնող քաղաքական ուժերի եւ անհատների միասնական ճակատի ձեւաւորմանը՝ մի անգամ արդէն իրեն յաղթած Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ։

4. Հանդէս գալով «նախկին» Նախագահների՝ մէկ բլոկով հանդէս գալու նախաձեռնութեամբ, առաջիկայ նախընտրական քարոզարշաւում անուղղակի աջակցութիւն ցոյց տալ իր հոգեզաւակ հողատուի միակ «գաղափարական» թեզին, թէ նրա դէմ պալքարում են «նախկինները»։

5. Ընտրարշաւի մեջ մտնելու նախօրեակին հանդէս գալով նիկոլի քննադատութեամբ, հասարակութեանը մոլորեցնելով փորձ անել դիրքաւորւել որպէս հողատուին (ոչ թէ նիկոլիզմին) ընդդիմադիր քաղաքական ուժ, «մոռանալով», որ ներկայիս ուսապարկերի մեծ մասը ՀԱԿ-ի նախկին երիտթեւն եւ, իսկ նրանց աջակցելու համար իր կողմից «գործուղւել» են զանազան քանդոներ, գագիկջհանգիրեաններ, հովիկիգիթեաններ եւ շատ ուրիշներ։

6. Լաւ հասկանով, որ իր «նախաձեռնութիւնը» չի կարող ընդունելի լինել ոչ Ռոբերտ Քոչարեանի, ոչ էլ առաւել եւս իր գաղափարական հակառակորդ ՀՅԴաշնակցութեան կողմից, տպաւորութիւն ստեղծել, թէ «ընդդիմադիր» դաշտն ընտրութեան է գնում պառակտւած, մինչդեռ իրականում խնդիրն առաւել քան հասկանալի է բոլորի համար, եւ կազմակերպական առումով ընտրութեան առանձին գնացող ուժերը յստակ ձեւակերպել են իրենց նպատակը՝ նիկոլն ու նիկոլիզմը պէտք է ապագայում բացառւեն Հայաստանի քաղաքական քարտէզի վրայ։

Յ.Գ. 2 օր առաջ դիտեցի Ագնեսա Խամեանի հարցազրոյցը ԱԺ պատգամաւոր Վարդան Աթաբեկեանը յայտարարեց, որ միամիտ են բոլոր նրանք, ով հաւատում է լտպ-ի ու դաւաճան հողատուի միջեւ իբր գոյութիւն ունեցող «հակասութեան» մասին հեքիաթին։ Փաստօրէն ծեր աղւեսի խաղերն արդէն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաեւ երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ»։

 

Yerevan.today.com 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։