Հա

Ազգային

11/05/2021 - 10:00

«Էմանուէլ Մակրոնը համաձայն չէ եռակողմ համաձայնագրի կէտերի հետ, որոնք վերաբերում են Շուշին եւ Հադրութը Ադրբեջանին յանձնելուն, նա համոզւած է, որ կայ առիթ բարելաւելու այդ կէտերը». Մուրադ Փափազեան

Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի խօսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը նոյեմբերի 12-ին իրենց հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ համաձայն չէ եռակողմ համաձայնագրի կէտերի հետ, որոնք վերաբերում են Շուշին եւ Հադրութը Ադրբեջանին յանձնելուն եւ Հայաստանի հարաւով Թուրքիայի եւ Ադրբեջանի համար միջանցքի բացմանը։

«alikonline.ir» - Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի խօսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը նոյեմբերի 12-ին իրենց հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ համաձայն չէ եռակողմ համաձայնագրի կէտերի հետ, որոնք վերաբերում են Շուշին եւ Հադրութը Ադրբեջանին յանձնելուն եւ Հայաստանի հարաւով Թուրքիայի եւ Ադրբեջանի համար միջանցքի բացմանը։

Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ Ֆրանսիայի նախագահն այսօր էլ համոզւած է, որ այսօր էլ եւ վաղն էլ կայ առիթ շարունակելու բանակցութիւնները եւ բարելաւելու եռակողմ համաձայնագիրը այն պայմանով, որ Հայաստանն էլ աշխոյժ քաղաքականութիւն եւ դիւանագիտութիւն ունենայ։

«Երբ մենք պայքարում էինք, որ Ֆրանսիան կամ միջազգային հանրութիւնը ճանաչի Արցախի անկախութիւնը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութիւնն ասում էր, որ Հայաստանը չի ճանաչում, ինչո՞ւ պէտք է մենք ճանաչենք»,- ասաց նա։

Մուրադ Փափազեանը պատմեց, որ Ապրիլի 24-ին Ելիսէյեան պալատում նախագահ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել են Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների հարցը։ Նա տարակուսանք յայտնեց, թէ ինչու մինչեւ հիմա Հայաստանը չի կարողացել կարգաւորել այդ հարցը՝ չնայած նրան, որ եռակողմ համաձայնագիրը նախատեում էր բոլոր գերիների վերադարձ։

«Հայաստանն ինչո՞ւ բոլոր գերիներին ազատ արձակեց։ Ինչո՞ւ։ Դա դիւանագիտական եւ քաղաքական մեծ սխալ է։ Պատանին այդ սխալը թոյլ չէր տայ։ Ազատ պէտք է արձակէր, երբ ադրբեջանական կողմը բոլորին ազատ արձակէր։ Հիմա Հայաստանը ճնշման ոչ մի լծակ չունի»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։