Հա

Ազգային

11/05/2021 - 11:35

«Երկու քաղաքական ուժերը երկրորդ նախագահի առաջնորդութեամբ կարող են մեր երկիրն այս ծանրագոյն վիճակից հանել»․ Սիմոն Սիմոնեան

ՀՅԴ Գերագոյն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանը հասարակութեան հետ շփւելով նկատել է՝ քաղաքացիներն, ընդհանուր առմամբ, դրական են վերաբերւում ՀՅԴ-ի եւ «Վերածնւող Հայաստան»-ի ստեղծած «Հայաստան» դաշինքին, որը գլխաւորում է Ռոբերտ Քոչարեանը։

«alikonline.ir» - ՀՅԴ Գերագոյն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանը հասարակութեան հետ շփւելով նկատել է՝ քաղաքացիներն, ընդհանուր առմամբ, դրական են վերաբերւում ՀՅԴ-ի եւ «Վերածնւող Հայաստան»-ի ստեղծած «Հայաստան» դաշինքին, որը գլխաւորում է Ռոբերտ Քոչարեանը։

«Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում Սիմոն Սիմոնեանն ընդգծեց՝ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը ճգնաժամային իրավիճակներում երկիրը ղեկավարելու եւ այդ ճգնաժամերը յաղթահարելու փորձ ու խոհեմութիւն ունի։ Այդ փաստը յոյս է ներշնչում, որ երկու քաղաքական ուժերը երկրորդ նախագահի առաջնորդութեամբ կարող են մեր երկիրն այս ծանրագոյն վիճակից հանել։

«Կարծում եմ՝ ընտրութիւնների արդիւնքը կը լինի մեր ակնկալածը։ Դեռ նոյեմբերի 9-ից մենք մեր առաջ այս դաւաճանին հեռացնելու նպատակ էինք դրել։ Մենք առանց Նիկոլ Հայաստան ունենալու նպատալ էինք դրել մեր առաջ, եւ հիմա այդ նպատակին կարող ենք հասնել ընտրութեան միջոցով»,- նշեց Սիմոն Սիմոնեանը։

ՀՅԴ Գերագոյն մարմնի նախագահի խօսքով՝ մեր ժողովրդի մէջ կայ մի խա՚ւ, որին պէտք է արթնացնել, դարձի բերել։ Թէեւ նախընտրական քարոզարշաւ իրականացնելու համար սեղմ ժամկէտ է մնալու, այդուամենայնիւ, ըստ Սիմոն Սիմոնեանի, ջանասիրաբար աշխատելու դէպքում հնարաւոր է դա անել։

Նա ընդգծեց, որ պատերազմից յետոյ մենք ունենք մօտաւորապէս 5 հազար զոհ, 10 հազար վիրաւոր. այդ տղաների ընտանիքները սթրես են տարել եւ դեռեւս սթրեսից դեռ դուրս չեն եկել. հարկ է այդ մարդկանց միջից հանել յուսահատութիւնն ու ապագային նայելու յոյս տալ այդ մարդկանց։

«Մի խաւ էլ կայ, ինչպիսին եղել է տարբեր ժողովուրդների պատմութեան մէջ՝ այդ թւում մեր։ Այդ մարդիկ հիմնականում ունեն առօրեայ խնդիրներ, նրանց համար հայրենիք հասկացութիւնը, ազգայինը չի արմատաւորւել։ Նրանք իրենց ստամոքսն իրենց հայրենիքն են համարում։ Այդ մարդկանց հետ աշխատելը, նրանց արթնացնելն ու դարձի բերելը դժւար է՝ յատկապէս, որ այս մանիպուլացիաները, խաբեբայութիւնը, ստախօսութիւնը կայ. օր է լինում, որ երկրի ղեկավարը երեք անգամ սուտ է ասում՝ սուտը ստի յետեւից։ Վերոնշեալ մարդկանց հետ, ինչպէս ասացի, բարդ է աշխատելը, բայց այդ մարդիկ մեծամասնութիւն չեն»,- ասաց Սիմոն Սիմոնեանը։

Նա վստահօրէն ընդգծեց՝ մեր հասարակութիւնում կաձ լուրջ, հասկացող, մտածող խաւ, եւ այդ խաւից է կախւած մեր երկրի ապագան։

«Յոյս ունենք, որ այդ խաւը կը կարողանայ գերիշխել ընտրութիւններին՝ իր քւէով, որպէսզի կարողանանք այս իրավիճակը փոխել։ Արժանապատւութիւնն ամենակարեւորն է։ Այս վարչախումբը, այս ռեժիմը ոտնատակ է արել մեր արժանապատւութիւնը։ Այդ խաւը կը պաշտպանի արդարութիւնը, ճշմարտութիւնը եւ արժանապատւութիւնը»,- եզրափակեց Սիմոն Սիմոնեանը։

 

Յասմիկ Բալէյեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։