Հա

Ազգային

12/05/2021 - 10:10

«Նիկոլի ընտրազանգւածը կտրուկ պակասել է, բայց փաստ է, որ նիկոլականութիւնը՝ սուտը, դեմագոգիան, պոպուլիզմն ու ոչ կոմպետենտութիւնը, դեռ սպառում ունեն». Լիլիթ Գալստեան

Պատերազմից յետոյ մեր իրականութեան, թերեւս, ամենածանր հետեւութիւններից մէկն այն է, որ մեր հասարակութեան մի զգալի մաս չի գիտակցում կորստի խորութիւնը, աղէտի ողջ մասշտաբը, չի ուզում առերեսւել, թէ նիկոլականութիւնն ինչ ազգային ողբերգութիւն բերեց հայ ժողովիդի գլխին, այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի ընտրազանգւածին։

«alikonline.ir» - Պատերազմից յետոյ մեր իրականութեան, թերեւս, ամենածանր հետեւութիւններից մէկն այն է, որ մեր հասարակութեան մի զգալի մաս չի գիտակցում կորստի խորութիւնը, աղէտի ողջ մասշտաբը, չի ուզում առերեսւել, թէ նիկոլականութիւնն ինչ ազգային ողբերգութիւն բերեց հայ ժողովիդի գլխին, այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի ընտրազանգւածին։

«Սա չի խօսում կայուն ընտրազանգւածի մասին, սա ապազգային, անպատասխանատու ու անտարբեր հասարակութեան համախտանիշ է։ Յիշո՞ւմ էք Նիկոլի աւտոբուսներով Հանրապետութեան հրապարակում յայտւած մարզային ուսուցիչներին, որ բանակի ելակը որպէս ձեռքբերում էին ներկայացնում՝ փորձելով շրջանցել զոհերի ու կորուստների իրողութիւնը։ Ես մերժում եմ հասկանալ այս տեսակին, սա ինքնին աղէտ է, արժեհամակարգային ու բարոյական աղէտ։ Ու Հայաստանի վերականգնումը պէտք է սկսել այս չարիքը մաքրելով, քաղաքացի կրթելով ու կերտելով։ Քաղաքացիական այս որակներով Հայաստանն ապագայ չունի, սա ընտրազանգւած չէ, սա մանկուրտացում է, երկրի ապապետականացման ամենակարճ ճանապարհը․․․ Իհարկէ, Նիկոլի ընտրազանգւածը կտրուկ պակասել է, բայց փաստ է, որ նիկոլականութիւնը՝ սուտը, դեմագոգիան, պոպուլիզմն ու ոչ կոմպետենտութիւնը դեռ սպառում ունեն»,- ասաց նա։

Լիլիթ Գալստեանը նշեց, որ Նիկոլ Փաշինեանը միեւնոյն է նախկիններից չի դադարելու կառչել, նրա ներկայում ոչ մի ստեղծարարութիւն ու ձեռքբերում չկայ։ «Նիկոլի ներկան պարտությւնն ու աղէտն են, պետականութեան կոլապսը ու նա շարունակել ու հասարակութեանը մոլորեցնել դեռ անցեալի հրեշայնացմամբ ու լափամանի մասին մաշւած ու սպառւած խօսոյթով։ Նա հասարակութեանը փորձելու է գեներացնել դարձեալ ատելութեան էներգիայով ու բացասական սելեկցիայի մոդելով, ինչն իր ձեռագիրն է․ մերժել ու քանդել, ինչպէս քանդեցին իրենց ճանապարհին ամէն բան»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իրենց քարոզարշաւին, ապա նա ասաց․«Մենք նիկոլի ու նիկոլականութեան քաղաքական գնահատականը տւել ենք արդէն տեւական ժամանակ․ մեր քարոզարշաւն ու մեր վարքագիծը կառուցելու ենք Հայաստանի վաղւայ օրը, Հայաստանի արժանապատիւ խաղաղութիւնը, զարգացումն ու անվտանգութիւնը երաշխաւորող մեր ծրագրերի ու տեսլականների ներկայացմամբ։ Նիկոլականութեան զրոյականութիւնն ապացուցելու կարիք չկայ։ Բայց քաղաքացու հետ պէտք է աշխատել, բացատրել, մոլորւածներին յոյս ներշնչել, ցրել համատարած քաոսն ու անհուսութեան զգացումը, խաղաղութիւն բերել մեր պառակտւած հասարակութեանը»։

Նա նշեց, որ ամենավատ սպասումները պէտք է ունենալ, եթէ Նիկոլ Փաշինեանը վերընտրւի, քանի որ դա կը լինի Հայաստանի վերջնական տապալումը։ «Մեր պայքարը երկու ընտրանքի պայքար է՝ պետականութիւն ունենալու եւ չունենալու։ Հայաստանի քաղաքացին սա պիտի հասկանայ»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։