Հա

Ազգային

13/05/2021 - 16:30

«Գրաււած են ռազմավարական դիրքեր, թիրախաւորւած են ջրային ռեսուրսները եւ՝ ոչ միայն». Լ. Գալստեանը՝ սահմանային իրադրութեան մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեյանն անդրադարձել է սահմանային իրադրութեանն ու իշխանութիւնների կրաւորական վարքագծին՝ նշելով հետեւեալը.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեյանն անդրադարձել է սահմանային իրադրութեանն ու իշխանութիւնների կրաւորական վարքագծին՝ նշելով հետեւեալը.

«Մինչ մի քանի լրտեսական սեմինարներում մեդիատեռոր բառը սերտած ուսապարկերի համոյթն ու նրա մերձակայ տգէտ սազանդարները վայնասուն էին բարձրացրել Սիւնիքի դէպքերի առնչութեամբ մեր ահազանգերի շուրջ, մինչ անցնող գրեթէ ողջ օրւայ ընթացքում պաշտօնական աղբիւրները լռում էին, հաստատւեց, որ հակառակորդի զօրքը երկու՝ Սեւ լճի եւ Շորժայի ուղղութեամբ 3 կմ մտել է Հայաստանի տարածք, ՀՀ բաց եւ չպաշտպանւած սահմանով...

Գրաււած են ռազմավարական դիրքեր։ Ակնյայտ է, որ թիրախաւորւած են ջրային ռեսուրսները եւ՝ ոչ միայն...

Զուգահեռ, Ալիեւը դարձեալ յայտարարում է, որ իրենք բացելու են Զանգեզուրի 40 կմ-անոց միջանցքը։

Ոչ մի պատահական բան... Մենք որպէս պետութիւն չկանք, նիկոլը չկայ... ազգադաւ բացակայ գոյանքը Հայաստանի ինքնիշխանութիւնը մատաղ է անում սեփական աթոռին։

Այս ամէնը կատարւում է Լաւրովի այցից օրեր անց։

Հայաստանը շարունակում է մնալ դիմադրողականութիւնն ու երկխօսութեան կարողութիւնը, միջազգային սուբիեկտայնութիւնը կորցրած երկիր։ Սա պայմանաւորւած է միայն եւ միայն իշխանութեան որակով եւ գոյութիւն չունեցող հեղինակութեամբ։

Բանակցողը, ո՞վ է բանակցողը... Ամիսներ շարունակ գոռում-գոչում ենք, քանի կայ նիկոլ-նիկոլականութիւնը մեր պարտութիւնը շարունակւելու։ Շարունակւելու է պետականութեան կորուստը, արդէն արձանագրւող կոլապսը։

Իսկ կառավարութիւնը նիստ է գումարում՝ 49 հարցերից 45-ը չզեկուցւող ռեժիմով։ Ու նախարարի մի տխրահռչակ պաշտօնակատար դէմքի ու ձայնի բեմադրւած անհոգութեամբ ընթացիկ հարց է ներկայացնում...

Հակառակորդը մտել է Հայաստանի տարածք, հակառակորդը ոտնահարել է Հայաստանի ինքնիշխանութիւնը։ Հայաստանը՝ նիկոլի եւ նիկոլականութեան Հայաստանը շարունակում է անհոգ եւ անլուրջ դէմքով ներքին օգտագործման յորդորակներ տարածել։

Եւ ոչ մի միջազգային արձագանք...

Թող մտածեն եւ մեղքի իրենց բաժինը գիտակցեն նրանք, ովքեր դեռ հաւատում են նիկոլի խոստացած ապագային...

Ափսոս էր երկիրը...»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։