Հա

Ազգային

13/05/2021 - 16:20

«Թշնամական ուժերը ջանում են այս կապիտուլեանտ իշխանութիւններից պոկել հնարաւոր ամէն բան». Իշխան Սաղաթելեան

Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ թշնամական հերթական ոտնձգութիւնը հնարաւոր է դարձել բացառապէս հայաստանեան ներկայ իշխանութիւնների բացառիկ ապաշնորհութեան եւ թուլամորթութեան հետեւանքով: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ թշնամական հերթական ոտնձգութիւնը հնարաւոր է դարձել բացառապէս հայաստանեան ներկայ իշխանութիւնների բացառիկ ապաշնորհութեան եւ թուլամորթութեան հետեւանքով: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելեանը:

«Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ թշնամական հերթական ոտնձգութիւնը հնարաւոր է դարձել բացառապէս հայաստանեան ներկայ իշխանութիւնների բացառիկ ապաշնորհութեան եւ թուլամորթութեան հետեւանքով։

Թերեւս թշնամական ուժերը, հասկանալով, որ շուտով այլեւս Հայաստանում լինելու է ուժեղ եւ ազգային իշխանություն, ջանում են այս կապիտուլեանտ իշխանութիւններից պոկել հնարաւոր ամէն բան։

Դիմում եմ հայկական բանակին՝ եւս մէկ անգամ յիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է եւ ամբողջությամբ կը սատարի հայրենքի պաշտպանութեանն ուղղւած իւրաքանչիւր քայլ։

Յիշեցնում եմ, որ այս իշխանութիւնների հեռացմանը մնացել է ընդամէնը 39 օր, որից յետոյ կունենանք անվտանգ երկիր եւ պաշտպանւած սահմաններ։

Մինչ այդ պէտք է զգօն հսկենք մեր սահմանները»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։