Հա

Ազգային

13/05/2021 - 16:10

«Մարտահրաւէրներին պատասխանելու կարողականութիւնից է կախւած ամէն ինչ». Ս. Սէյրանեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը գրում է.

«Պրոբլեմ ունենք, եւ դա ընդունում են գրեթէ բոլորը։ Բայց պրոբլեմի ճիշտ ձեւակերպում է անհրաժեշտ, հակառակ պարագայում լուծում չենք ունենալու։

Շատ կարճ. ունենք հիմնախնդիր - մարտահրաւէրներ, որոնց պատասխանելու մեր կարողականութիւնից է կախւած ամէն ինչ.

- Լինելիութեան մարտահրաւէր, գոյաբանական խնդիր՝ անվտանգային բոլոր բաղադրիչներով,

- Ինքնութեան մարտահրաւէր՝ տեսակի, էութեան, արժեհամակարգային բոլոր բաղադրիչներով,

- Զարգացման մարտահրաւէր՝ արդիականանալու եւ պետութիւնների մրցակցութեան մէջ տեղ ունենալու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով։

Այս փոխկապակցւած, փոխպայմանաւորող մարտահրաւէրներին պատասխանելու գործիքը պետութիւնն է։ Այսօր այդ գործիքը՝ պետութիւնն, ունենալ-չունենալու այլընտրանքնի առաջ ենք։ Հետեւաբար՝ նոր իշխանութեան առաջնահերթ խնդիրներն են լինելու.

- Վերականգնել պետութիւնը՝ որպէս վերոնշեալ մարտահրաւէրներին պատասխանելու գործիք,

- Պետութեանն օժտել ազգային գաղափարախօսութեամբ եւ զարգացման ազգային տեսլականով,

- Գոյքագրել եւ օգտագործել երկրի զարգացմանը միտւած բոլոր գաղափարները, ռազմավարական ծրագրերը, դրանք իրականացնելու ունակ բոլոր կադրերին։

Եթէ համամիտ էք, ուրեմն ընտրութիւնների միջոցով ձեւաւորէք նոր որակի իշխանութիւն, որն ունակ է այս ամէնն անել»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։