Հա

Ազգային

17/05/2021 - 13:15

«Հաւանաբար, կապիտուլեանտն ու իր յանցախումբը մտածում են ինչպէս ստեն ժողովրդին». Արթուր Խաչատրեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանն անդրադարձել է Ադրբեջանցիների ու Մուրադովի միջեւ բանակցութիւններին:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանն անդրադարձել է Ադրբեջանցիների ու Մուրադովի միջեւ բանակցութիւններին.

«Ադրբեջանցիների ու Մուրադովի միջեւ բանակցութիւններն աւարտւել են երէկ յետմիջօրէին: Երեւի մի 15 ժամ անցած կը լինի: Ոչ մի լուր, ոչ մի պարզաբանում: Հաւանաբար, կապիտուլեանտն ու իր յանցախումբը մտածում են ինչ ստեն ժողովրդին, ինչպէս պատասխանատւութիւնն ուրիշի վրայ բարդեն, կամ ինչպէս ձախողումը յաղթանակ ներկայացնեն:

Մի րոպէ, իսկ միգուցէ՞ Մուրադովը հայկական կողմին ոչ մի բան չի էլ ասել: .... Ի՞նչ իմաստ ունի լեզու թրջել մէկի հետ, ով սեփական երկիրը չի կարողանում 200 ելուզակի ներխուժումից պաշտպանել»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։