Հա

Ազգային

18/05/2021 - 10:00

Արժանապատիւ հայի պարտքը

Հայաստանում իշխանութիւնների փոփոխութեան հարցը մտել է վճռորոշ փուլ:

Ձախողումների, ստորաքարշութեան, ստի խորհրդանիշ դարձած վարչախումբը Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ ապրում է իր վերջին օրերը: Հոգեվարքի այս պահին անգամ յոխորտանքն ու պոռոտախօսութիւնը չի դադարել եւ կարծես օրէցօր թափ է ստանում, որն աւելի շատ նման է տենդի մէջ հնչող զառանցանքի: 

Հայաստանում իշխանութիւնների փոփոխութեան հարցը մտել է վճռորոշ փուլ:

Ձախողումների, ստորաքարշութեան, ստի խորհրդանիշ դարձած վարչախումբը Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ ապրում է իր վերջին օրերը: Հոգեվարքի այս պահին անգամ յոխորտանքն ու պոռոտախօսութիւնը չի դադարել եւ կարծես օրէցօր թափ է ստանում, որն աւելի շատ նման է տենդի մէջ հնչող զառանցանքի: Սպասելի է, որ Հայաստանում տեղի ունենալիք ընտրութիւնների նախօրէին՝ քարոզարշաւի ընթացքում եւս աներեսաբար կը հնչեն բարբաջանքներ «նախկիններին» փնովելու եւ Սեւանայ լճի ջրի մակարդակի բարձրացման «աննախադէպ» նւաճումների մասին: Թշնամու առաջ ծնկի եկածը, մի ամբողջ պետական համակարգ փոշիացնողը, անվտանգութեան ու հայրենիքի սահմանները պաշտպանելու անընդունակը, մսխումների մէջ թաղւած յանցագործը ոչ միայն ամօթից գետինը չի մտնում, այլեւ յոխորտում է «աննախադէպութեան» ցուցանիշներ ապացուցելու կեղծ փաստերով:

Հայաստանում 2018 թ. իշխանափոխութիւնից յետոյ յանցագործ ռեժիմի կառավարման օրւանից առարկայօրէն ամենաշատը տուժել է Արցախն ու արցախցին: Հազարաւոր նահատակներ, հազարաւոր վիրաւորներ, հարիւրաւոր գերիներ, հայրենիքի մեծ մասի կորուստ, տասնեակ հազարաւոր բռնագաղթւածներ, ահա այն, ինչ Արցախն իր մաշկի վրայ զգաց այս ընթացքում: Սուտը, վիրաւորանքը, ապագայի նկատմամբ մշուշոտ հեռանկարը, անվստահութիւնն ու անհեթեթ պարծենկոտութիւնը այն երեւոյթներն են, որոնք այսօր տիրական են Արցախի մթնոլորտում:

Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնից յետոյ Արցախեան հիմնախնդրի նկատմամբ կեցւածքն ու քաղաքական դիրքորոշումը միշտ էլ որոշիչ նշանակութիւն են ունեցել Հայաստանի իշխանութիւնների ձեւաւորման հարցում:

Արցախի գլխին իջած այս արհաւիրքից եւ այս բոլորը իր մաշկի վրայ զգալուց յետոյ ոչ մի արցախցի չի կարող անտարբեր մնալ եւ իր ժխտական կեցւածքը չցուցաբերել Հայաստանում իշխանութեան եկած դաւադիրների նկատմամբ: Դեռ աւելին, ովքեր փորձեն քծնել եւ արդարացնել ապիկար իշխանութիւններին, նրանց ճակատին եւս կը դաջւի դաւաճանի խարանը:

Արցախի բնական դաշնակից Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Սիւնիքում ձեւաւորւած «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարեանի համախմբմամբ ձեւաւորւած «Հայաստան» դաշինքը յայտ է ներկայացրել առաջիկայ ընտրութիւններին ստանձնել պատասխանատւութիւն եւ հայրենիքի փրկութիւնն իրականացնել առողջ, պատասխանատու եւ յաղթանակի հեռանկարով օժտւած գաղափարական ուժերի միասնութեամբ:

Այսօր իւրաքանչիւր արժանապատիւ հայի պարտքն է՝ իր լուման ներդնել հայրենի պետութեան վերականգնման, ազգային յաղթական գաղափարախօսութեամբ զինւելու եւ հայրենիքի զարգացման ուղղութեամբ ոչ մի ջանք չխնայելու գործում:

Հայրենիքի փրկութիւնն իրականանալի կը դառնայ միայն դաւադիր վարչախմբի հեռացմամբ:

 

«Ապառաժ»-ի խմբագրական

17 մայիս, 2021թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։