Հա

Ազգային

20/05/2021 - 21:20

«Բոլոր ուժերը պէտք է յայտարարեն, որ Փաշինեանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու». Իշխան Սաղաթելեան

«Վարչապետի աթոռը ժամանակաւոր զբաղեցնող անձը չի կարող սպասարկել Հայաստանի շահերը, հետեւաբար նրա կողմից ստորագրւող փասթաթուղթն էլ չի կարող մեր շահերից բխել»,- նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի պնդմանը, թէ ստորագրւելիք նոր փաստաթուղթը 100 տոկոսով մեր շահերին է համապատասխանում:

«alikonline.ir» - «Վարչապետի աթոռը ժամանակաւոր զբաղեցնող անձը չի կարող սպասարկել Հայաստանի շահերը, հետեւաբար նրա կողմից ստորագրւող փասթաթուղթն էլ չի կարող մեր շահերից բխել»,- նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի պնդմանը, թէ ստորագրւելիք նոր փաստաթուղթը 100 տոկոսով մեր շահերին է համապատասխանում:

Իշխան Սաղաթելեանի համոզմամբ՝ Փաշինեանը չունի լեգիտութիւն եւ իրաւասութիւն որեւէ փաստաթուղթ ստորագրելու, իսկ եթէ դա անում է ճնշումների տակ, ապա թող հեռանայ: Սաղթելեանը վստահ է, որ այդ փատաթուղթը ենթադրում է տարածքների զիջում եւ յիշեցնում է, որ Դաշնակցութիւնը միշտ էր զգուշացնում՝ Փաշինեանն Ալիեւի հետ իր բանաւոր պայմանաւորւածութիւնները փորձելու է փաստաթղթաւորել:

Որ Նիկոլ Փաշինեանը դեռ վարչապետի աթոռն է զբաղեցնում, դրանում Սաղաթելեանը նաեւ իր մեղքի բաժինն է տեսնում եւ ներողութիւն խնդրում ժողովրդից:

Լուսաւոր Հայաստան կուսակցութեան նախագահ Էդմոն Մարուքեանը արտահերթ ընտրութիւններին մասնակցելու յայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկել է ստորագրել միասնական փաստաթուղթ, որով բոլորը յայտարարում են, որ մինչեւ Հայաստանում նոր իշխանութիւնների ձեւաւորումը, այս իշխանութիւնները չպէտք է բանակցութիւն վարեն կամ փաստաթուղթ ստորագրեն: Իշխան Սաղաթելեանը Մարուքեանի այս առաջարկին պատասխանում է իր առաջարկով. բոլոր ուժերը պէտք է յայտարարեն, որ Փաշինեանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու:

 

Յարակից լուրեր

  • «Պէտք է կանխել Հայաստանի թուրքացումը». ՀՀ ԱԺ փոխխօսնակի յայտարարութիւնը
    «Պէտք է կանխել Հայաստանի թուրքացումը». ՀՀ ԱԺ փոխխօսնակի յայտարարութիւնը

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը յայտարարութիւն է տարածել` անդրադառնալով վերջին զարգացումներին․

  • «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին
    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին

    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի»,- «Ազատութեան» «ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով պարգեւավճարներին, յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

  • «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց
    «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց

    ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց:

    «alikonline.ir» - ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց. յայտնում է Yerkir.am-ը։

    Առաջինը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ապօրինի հարկումներին։

    «Մեր երկրում անվտանգութեան ճգնաժամը յաղթահարւած չէ եւ ունենում է նորանոր դրսեւորումներ, շաբաթւայ կարեւոր եւ գլխաւոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական եւ ստրատեգիական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակէտի տեղադրումն էր։ Նստաշրջանը սկսելուց անմիջապէս յետոյ մենք յայտարարեցինք, որ պահանջում ենք՝ ԱԱԾ տնօրէնն ու Պաշտպանութեան նախարարը գան ԱԺ, տեղի ունենայ փակ նիստ եւ այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթը աւարտւում է, եւ, չնայած կար համաձայնութիւն իշխող խմբակցութեան եւ ԱԺ նախագահի կողմից, այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել»,- արձանագրեց Իշխան Սաղաթելեանը։

    Նրա համոզմամբ՝ իշխանութիւնները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան շահերը, եւ ստեղծւած իրավիճակում հարցի լուծման փոխարէն յայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ իրենց, պետական դաւաճանութեան դասական օրինակ է։

    Իշխան Սաղաթելեանի երկրորդ յայտարարութիւնը վերաբերում էր ՀՀ անկախութեան օրւայ առիթով ԱԺ պարգեւավճարներին, որից ԱԺ շատ պատգամաւորներ ստացել են, բայց «Հայաստան» խմբակցութիւնը հրաժարւում է այն ստանալ։

    «Քիչ առաջ, առանց մեր իմացութեան, ԱԺ պատգամաւորները, այդ թւում նաեւ ընդդիմադիր, ստացել են պարգեւավճարներ։ Ենթադրում ենք, որ Անկախութեան տօնի առիթով է․ սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից յայտարարում ենք, որ այդ պարգեւավճարներից մենք չենք օգտւելու։ Անընդունելի եւ դատապարտելի է, որ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10000-ից աւելի վիրաւորներ, հաշմանդամներ, եւ այս իրավիճակում շարունակում են պետական պաշտօնեաները, այդ թւում՝ ԱԺ-ի պատգամաւորները, ստանալ պարգեւավճար»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

    Նա նշեց, որ, հաւատարիմ մնալով նախընտրական ծրագրին եւ նախընթաց ժամանակահատւածում արւած յայտարարութիւններին, այդ գումարից իրենք չեն օգտւելու, կա՛մ կե վերադարձնեն պետական բիւջէ, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որեւէ ծրագիր։

    «Մենք պատրաստւում ենք պարգեւատրման ինստիտուտի հետ կապւած բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում ենք, որ այն, ինչ կատարւում է՝ առանց չափորոշիչների պարգեւատրումներ իրականացնելը, ապօրինի գործընթաց է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

     

  • «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան
    «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան

    ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը ԱԺ-ում.

  • «ՏԻՄ-ի հետ կաւպած տեղի են ունենում ապօրինութիւններ»․ Իշխան Սաղաթելեան
    «ՏԻՄ-ի հետ կաւպած տեղի են ունենում ապօրինութիւններ»․ Իշխան Սաղաթելեան

    Երէկ պրոֆեսոր Չարչեանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնւում է հիւանդանոցում եւ մենք մեր խմբակցութեան մի քանի պատգամաւորներով եկել ենք տեսակցութեան մեր ընկերոջը՝ պրոֆեսորի առողջական վիճակին անմիջականօրէն ծանօթանալու համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հիւանդանոցի առջեւ լրագրողների հետ զրոյցում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։