Հա

Ազգային

22/05/2021 - 11:30

Արդէն ձեր հերթն է գալու՝ ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու յոյսով ապրողներ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը գրում է.

Տարածւած մօտեցում է. «Ինչ եղաւ՝ եղաւ, ինչ տւեցինք՝ տւեցինք, ով զոհւեց՝ զոհւեց։ Ցաւալի է, իհարկէ, բայց դէ` աւելի լաւ է չբողոքենք, չընդվզենք...»։

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը գրում է.

«Տարածւած մօտեցում է. «Ինչ եղաւ՝ եղաւ, ինչ տւեցինք՝ տւեցինք, ով զոհւեց՝ զոհւեց։ Ցաւալի է, իհարկէ, բայց դէ` աւելի լաւ է չբողոքենք, չընդվզենք...»։

Այսպէս մտածողները, երեւի, կարծում են, որ եթէ թուրքերն առաջ գան (իսկ թուրքերն առաջ են գալիս) ապա կորցնելու ենք դարձեալ այն, ինչ արդէն կորցրել ենք, ասենք՝ էլի նոյն Շուշին ու Հադրութն ենք մի անգամ էլ կորցնելու (ոչ թէ, ասենք, Սիւնիքի, Տաւուշի, Գեղարքունիքի տարածքները)... մի անգամ էլ զոհւելու են էլի նոյն 5000 տղաներն, ովքեր արդէն զոհւե՞լ են... մի անգամ էլ տուն ու տեղ կորցնելու են դարձեալ նրանք, ովքեր արդէն կորցրե՞լ են...

Իսկ թուրքն արդէն Հայաստանում է, 50-ը դարձաւ 250, յետոյ՝ 500... առաջ էին եկել 200 մետր, յետոյ 5 կիլոմետր... Ու աւելի շատով աւելի առաջ են գալու, քանի դեռ այս իշխանութիւնն է, ու քանի դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ դա իրենց չի սպառնում, ու էլի Շուշին ենք մի անգամ էլ կորցնելու, էլի զոհւած տղաներն են մի անգամ էլ զոհւելու, էլի արդէն գաղթական դարձածներն են մի անգամ էլ գաղթական դառնալու...

Չէ, արդէն ձեր հերթն է գալու՝ ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու յոյսով ապրողներ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։