Հա

Ազգային

26/05/2021 - 12:20

Ձեւաւորւել է Արցախի երիտասրդական խորհուրդը

Մայիսի 25-ին իր անդրանիկ նիստը գումարեց «Արցախի երիտասրդական խորհուրդը»: 

«Արցախի երիտասրդական խորհուրդ»-ը ձեւաւորւել է «Արցախի երիտասարդական համաժողով»-ի արդիւնքում, որը կազմակերպւել էր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան կողմից սոյն թւականի մայիսի 9-ին:

«alikonline.ir» - Մայիսի 25-ին իր անդրանիկ նիստը գումարեց «Արցախի երիտասրդական խորհուրդը»: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

«Արցախի երիտասրդական խորհուրդ»-ը ձեւաւորւել է «Արցախի երիտասարդական համաժողով»-ի արդիւնքում, որը կազմակերպւել էր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան կողմից սոյն թւականի մայիսի 9-ին:

Խորհրդին անդամակցող Արցախում գործող 34 ՀԿ-ներ, երիտասարդական միութիւններ ու կրթական հաստատութիւնների ուսանողական խորհուրդներ երէկ մայիսի 25-ին կեանքի կոչեցին խորհրդի գործադիր կոմիտէ՝ բաղկացած եօթ կազմակերպութիւնների ներկայացուցիչներից, որը պէտք է հետամուտ լինի խորհրդի որոշումների կատարմանը:

Խորհրդի անդրանիկ նիստում օրակարգային հարց դարձաւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի վերաբերեալ վերջերս յայտնի դարձած գաղտնի փաստաթուղթն ու դրանում պարունակւող այն սպառնալիքները, որոնք վտանգում են ՀՀ եւ ԱՀ տարածքային ամբողջականութիւնն ու ազգային անվտանգութիւնը:

Հարցի վերաբերեալ քննարկումների արդիւնքում խորհուրդը որոշում կայացրեց. «Յանձնարարել խորհրդի գործադիր կոմիտէին՝ դիմել ԱՀ իշխանութիւններին եւ պատասխանատու պաշտօնեաներին՝ վերոնշեալ փաստաթղթի վերաբերեալ իրենց դիրքորոշումը հրապարակաւ յայտնելու համար»:

Մասնակիցները իրենց մտահոգութիւնն յայտնեցին առ այն, որ մինչ օրս ԱՀ իշխանութիւնները այս հարցի կապակցութեամբ որեւէ պաշտօնական յայտարարութեամբ հանդէս չեն եկել, որն ուղղակի վտանգի տակ է դնում Արցախի Հանրապետութեան ապագան ու ճակատագիրը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։