Հա

Ազգային

27/05/2021 - 09:30

«Բոլորը կարող են դառնալ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի համահեղինակ». Սպարտակ Սէյրանեան

Շուտով կը հրապարակւի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը եւ բոլորը կարող են ոչ միայն ստանալ իրենց հետաքրքրող այս ու շատ այլ հարցերի պատասխանները, այլեւ մասնակցել քննարկումներին, հանդէս գալ առաջարկներով՝ դառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿ։

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը գրում է.

«Շուտով կը հրապարակւի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը եւ բոլորը կարող են ոչ միայն ստանալ իրենց հետաքրքրող այս ու շատ այլ հարցերի պատասխանները, այլեւ մասնակցել քննարկումներին, հանդէս գալ առաջարկներով՝ դառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿ։

- Որո՞նք են Հայաստանի առանջնահերթ խնդիրները ու ինչպիսի՞ լուծումներ են առաջադրւում:

- Ի՞նչ ճանապարհով պէտք է զարգանայ Հայաստանը:

- Ինչպիսի՞ն պէտք է լինի Հայաստանի անվտանգութեան համակարգը եւ ինչպէս պէտք է այն իրագործել:

- Ինչպէ՞ս ամրապնդել պետութիւնը եւ յաղթահարել պետականութեան ճգնաժամը:

- Ինչպէ՞ս ձեւաւորել արդիական եւ մարտունակ բանակ:

- Ինչպէ՞ս կարելի է կարճ ժամանակում հասնել տեխնոլոգիական մեծ առաջընթացի:

- Ինչպէ՞ս ձեւաւորել ներքին կայունութիւն հասարակական կեանքում եւ համախմբել հասարակութեան ռեսուրսները պետութեան ամրապնդման ու ճգնաժամային իրավիճակը յաղթահարելու շուրջ:

- Ինչպէ՞ս բարեփոխել կրթական համակարգը եւ զարգացնել գիտութիւնը Հայաստանում:

- Ինչպէ՞ս պահպանել մշակութային ժառանգութիւնը եւ խթանել ստեղծագործական ներուժը։

- Ինչպէ՞ս ներգրաւել երիտասարդութեանը երկրի զարգացման գործընթացներում:

- Ինչպէ՞ս կանխել ականկալւող արտագաղթը:

- Ինչպէ՞ս վերականգնել Հայաստանի միջազգային հեղինակութիւնը եւ զարգացնել Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը:

- Ինչպիսի՞ն են Արցախի ապագայի մասին պատկերացումները եւ նախատեսւող քաղաքականութիւնը…»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։