Հա

Ազգային

28/05/2021 - 03:00

Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական իդէալ եւ տեսլական

Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:

Մայիսի 28-ի մասին շատ է խoսւել ու գրւել: Եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:

Մայիսի 28-ի մասին շատ է խoսւել ու գրւել: Եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:

Մայիսի 28-ը բացառիկ էր նաեւ այն առումով, որ շրջեց մեր պատմութեան անիւը: Շրջեց մեր կամքով, եւ շրջեց մեզ համար ցանկալի ուղղութեամբ:

Դարակազմիկ այս իրադարձութիւնը՝ Մայիսի 28-ը բիւրեղացումն էր հայ ժողովրդի՝ մտաւորականի, ռազմիկի, հոգեւորականի, շինականի, ռամիկի… մօտ հոգեմտաւոր շրջադարձային այն փոփոխութեան, որի հիմքը դրւել էր ընդամէնը երեք տասնամեակ առաջ, 1890 թւականին, երբ հայութիւնը վերջնականապէս հասկացաւ եւ գիտակցեց, որ անհրաժեշտ է պայքարել, այլ ոչ թէ տրւել ճակատագրին, որ արժանապատիւ ապրելու իրաւունքը վաստակում են, այլ ոչ թէ մուրում, որ սեփական հողը պէտք է ընկալել որպէս հայրենիք, այլ ոչ թէ բնակավայր, որ հայրենիքում պէտք է ապրել որպէս տիրոջ, այլ ոչ թէ ստրուկի:

Մայիսի 28-ը, սակայն, առաջին հերթին եւ հիմնականում պետականակերտման եւ պետականաշինութեան տօնն է: Մայիսի 28-ը հիմքը դրեց մեր անկախութեան, որին յաջորդեց յաղթանակ կերտած սերնդի՝ ոչնչից, քաոսից պետականութիւն կառուցելու նւիրական ու տիտանական աշխատանքը: Աշխատանք, որի հիմքում ընկած էր արժէքաբանական ու գաղափարախօսական կուռ բազա, իդէալների ու տեսլականների յստակ ամբողջութիւն:

Եթէ վերադառնանք հեռաւոր 1918 թւականին եւ վերլուծենք Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման հոլովոյթը եւ այն օրերին Հայաստանում պետականաշինութեան գործընթացներն, ապա պարզ կը դառնայ, որ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր այրերի առջեւ դրւած հիմնական նպատակն ու խնդիրները եղել է՝ հայկական հողերի ազատագրումը, Հայաստանի Հանրապետութեան սահմանների ընդլայնումը եւ ամրագրումը, հայկական պետականութեան ձեւաւորումը եւ պետական կարգի ամրացումը:

Նպատակ, որի խտացումն ու մարմնաւորողը դարձաւ 1919 թւականի մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման առաջին տարելիցի առիթով, խորհրդարանի կողմից ընդունւած Միացեալ Հայաստանի հռչակագիրը. «Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկութեան, յայտարարում է, որ այսօրւանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իբրեւ անկախ պետական միութիւն... 1919 թ., մայիսի 28, Երեւան քաղաք»:

Եւ հէնց այս նպատակն էր, որ մեծ իդէալի եւ տեսլականի տեսքով նրանք՝ առաջին Հանրապետութեան հիմնադիր այրերը պատգամեցին ու ժառանգեցին գալիք բոլոր սերունդներին:

Իդէալ, որը պէտք է դառնայ այն փարոսը, որով մենք պէտք է կողմնորոշւենք նաեւ, եւ յատկապէս  այսօր, երբ կանգնած ենք պետականութիւնը կորցնելու յստակ մարտահրաւէրի առջեւ:

Տեսլական, որը պէտք է դառնայ հիմնասիւնը ներկայ եւ վաղւայ Հայաստանի:

Իդէալ, որը պէտք է դառնայ մեր գոյութեան եւ պայքարի բովանդակութիւնն ու իմաստը:

Մենք պէտք է գիտակցենք եւ հասկանանք, որ չունենք այլընտրանք: Չկայ երկրորդ ընտրութիւն, որին ապաւինելով կարող ենք ապահովել եւ երաշխաւորել մեր՝ որպէս ազգ գոյատեւելու, լիարժէք զարգանալու եւ բարգաւաճելու իրաւունքը: Առանց Միացեալ Հայաստանի տեսլականի նւիրագործման մենք յաճախ դատապարտւած ենք լինելու ճակատ տալու՝ կործանումից փրկւելու համար:

Չմոռանա՛նք, մենք ճամբորդներն ենք երկար ու ձիգ այն ճանապարհի, որը սկսւել է դեռեւս 1918 թւականի Մայիսի 28-ին, եւ կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ հորիզոնում չի ուրւագծւել վերջին հանգրւանն ու կայանավայրը՝ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

 

Յարակից լուրեր

  • «Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում լարւածութիւնը հասել է անդառնալիօրէն հատման բարձրակէտին». Արամ Շահնազարեան
    «Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում լարւածութիւնը հասել է անդառնալիօրէն հատման բարձրակէտին». Արամ Շահնազարեան

    Օրերս Ադրբեջանի ՆԳՆ-ն յայտնել էր, որ Բաքւում փակւել է Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ Ալի Խամանէիի «Օջագ Նեջաթ» գրասենեակը: Սա ինչ հետեւանքների կարող է յանգեցնել, ինչպէս է ստեղծւած հայ-իրանական, իրանա-ադրբեջանական յարաբերութիւնները գնահատում պաշտօնական Իրանը, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ «Իրաւունք»-ը զրուցել է իրանական «Ալիք» օրաթերթ կայքէջի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

  • Պատերազմում կրած պարտութիւնն ու մեր անելիքը
    Պատերազմում կրած պարտութիւնն ու մեր անելիքը

    44-օրեայ պատերազմից անցել է ուղիղ մէկ տարի:

    Պատերազմ, որը կարող էր չլինել: Պարտութիւն, որը կարող էր չլինել, եթէ, իհարկէ, չլինէր Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների ամբոխավարական եւ անգրագէտ արտաքին ու ներքին քաղաքականութիւնը, ոչ կոմպետենտութիւնը, յանցաւոր անգործութիւնը, իրավիճակն ընկալել չցանկանալու զարմանալի յամառութիւնն ու միջազգային յարաբերութիւններում տգիտութիւնը:

  • «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան
    «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան

    ՀՀ վարած արտաքին քաղաքականութիւնը Իրանի կտրւածքով ունի բազմաթիւ անորոշութիւններ եւ հակասութիւններ եւ դրանք, բնականաբար, ազդում են Իրանի վերաբերմունքի, տարածաշրջանային քաղաքականութեան, Իրան-Հայաստան յարաբերութիւնների, Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների եւ դրանց հաւասարակշռութեան վրայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հիւսիսային Իրանի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Իրանի «Ալիք-օնլայն»-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը։

  • «Իրանը մեծ ուշադրութեամբ հետեւում է Սիւնիքի զարգացումներին». Արամ Շահնազարեան
    «Իրանը մեծ ուշադրութեամբ հետեւում է Սիւնիքի զարգացումներին». Արամ Շահնազարեան

    Սիւնիքեան զարգացումներին հետեւում են նաեւ Իրանում: Սագօ Արեանը Shantnews.am-ի եթերում թեմայի շուրջ զրուցել է Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

  • Ռուբիկոնն յաղթահարւած է
    Ռուբիկոնն յաղթահարւած է

    Կայացնել որոշումներ առանց անմիջական պատասխանատւութիւն կրելու եւ առանց անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկութիւն ունենալու։ Սա պոպուլիզմի ամենաանմիջական բնութագիրն է:

    Քաղաքականութիւն, որը թիրախաւորում է լայն զանգւածներին, խոստանում է նրանց արագ եւ հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար, ներկայացնելով ոչ թէ բարդ իրականութիւնը, այլ այն, ինչ մարդիկ ցանկանում են: Իսկ մարդիկ ընդհանրապէս ցանկանում են խուսափել բարդ իրականութիւնից եւ նախընտրում են պարզ եւ արագ իրականացւող մակերեսային լուծումներ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։