Հա

Ազգային

27/05/2021 - 21:30

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն անմիջական պատասխանատւութիւն են կրում ՀՀ սահմաններին ծաւալւող իրադարձութիւնների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ աւելի լկտիանայ ու սանձարձակ գործողութիւնների դիմի: Նիկոլ Փաշինենը դեռեւս 2020 թ. նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափոյթ Հայաստան վերադարձնել գերեվարւած անձանց: Այս խոստումից յետոյ ադրբեջանական գերութեան մէջ յայտնւեցին նոր քաղաքացիներ:

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն անմիջական պատասխանատւութիւն են կրում ՀՀ սահմաններին ծաւալւող իրադարձութիւնների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ աւելի լկտիանայ ու սանձարձակ գործողութիւնների դիմի: Նիկոլ Փաշինենը դեռեւս 2020 թ. նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափոյթ Հայաստան վերադարձնել գերեվարւած անձանց: Այս խոստումից յետոյ ադրբեջանական գերութեան մէջ յայտնւեցին նոր քաղաքացիներ: Այսօր թշնամին գերեվարեց վեց զինծառայողի, իսկ մայիսի 25-ին, թշնամու գնդակից զոհւեց ՀՀ զինւած ուժերի զինծառայող: Սահմանադրութեամբ ամրագրւած իրենց պարտականութիւնները կատարելու փոխարէն, Հայաստանի իշխանութիւնները զբաղւած են ստեղծւած իրավիճակի համար Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս մեղաւորներ նշանակելով:

Վերջին օրերին տեղի ունեցած դէպքերը մէկ անգամ եւս փաստում են, որ Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւն գոյութիւն չունի, եւ ամէն օրը սպառնալիք է պետութեան գոյութեան համար:

Ազգային արժանապատւութիւնը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների եւ հայրենիքի անվտանգութիւնն ու պաշտպանւածութիւնը ապահովելու լուծումը ընտրութիւնների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին եւ անձանց փոխանցելն է: Սակայն, մինչեւ նոր իշխանութեան ձեւաւորումը, անյետաձգելի անհրաժշտութիւն է թշնամու կասեցումը:

Ըստ այդմ՝

1. պահանջում ենք Նիկոլ Փաշինեանի անյապաղ փաստացի հեռացում եւ Հայաստանի կառավարութեան ժամանակաւոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարութեան անդամների եւ իրաւապահ մարմինների անգործութիւնը նրանց դարձնում է յանցակից, եւ նրանցից իւրաքանչիւրն անհատական պատասխանատւութիւն է կրում երկրի անվտանգային եւ դիւանագիտական ձախողումների համար,

2. կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը եւ Հայաստանի դաշնակից երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի պատերազմական յանցագործութիւնները, ձեռնարկել գործողութիւններ՝ զսպելու վերջինիս:

 

Հ. Յ. Դաշնակցութեան

Հայաստանի Գերագոյն մարմին

27.05.2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։