Հա

Ազգային

30/05/2021 - 12:55

Համալրւել են ՀՅԴ Արցախի կառոյցի շարքերը

Մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման խորհրդանշական օրը կազմակերպւել էր երդման եւ խոստման արարողութիւն: Այն տեղի է ունեցել դաշնակցական Արտակ Իշխանեանի եւ իր ընկերների նահատակման վայրում, որն արդէն սրբավայր է դարձել նրանց ճանաչողների համար:

«alikonline.ir» - Մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման խորհրդանշական օրը կազմակերպւել էր երդման եւ խոստման արարողութիւն: Այն տեղի է ունեցել դաշնակցական Արտակ Իշխանեանի եւ իր ընկերների նահատակման վայրում, որն արդէն սրբավայր է դարձել նրանց ճանաչողների համար. հաղորդում է «Ապառաժ»-ը:

Արարողութեան ընթացքում 7 նորագիրներ համալրել են Հ.Յ. Դաշնակցութեան, իսկ 5-ը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան շարքերը:

Երդման եւ խոստման արարողութեան կնքահայրը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգէյ Շահվերդեանն էր:

Արցախի ներկայիս յետպատերազմեան դժւարին իրավիճակում ՀՅԴ շարքերի համալրումը վկայութիւն է առ այն, որ վերստին ամրանում է հաւատը ՀՅԴ-ի՝ որպէս երկրի ազգապահպան, Միասնական Հայաստանի գաղափարով առաջնորդւող եւ ժողովրդի ճակատագրով մտահոգ միակ քաղաքական ուժի նկատմամբ:

Միասնական եւ կարող ուժերով շարունակւում է պայքարը յանուն Հայաստանի եւ Արցախի յարատեւութեան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։