Հա

Ազգային

01/06/2021 - 12:15

«Գորիս քաղաքից գնացէք Կապան ու 4 կմ անցէք ճանապարհով, որը երկկողմանի վերահսկւում է թշնամու կողմից որտեղ ձեր անվտանգութեան մասին պարզապէս որեւէ մէկն ի զօրու չէ հոգալ». Քրիստինէ Վարդանեանը՝ անդրադարձել է ՀՀ անվտանգային փլուզւած համակարգին

ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչութեան անդամ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամաւորի թեկնածու Քրիստինէ Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Հայաստանի անվտանգութեան համակարգի փլուզւած լինելուն:

«alikonline.ir» - ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչութեան անդամ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամաւորի թեկնածու Քրիստինէ Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Հայաստանի անվտանգութեան համակարգի փլուզւած լինելուն:

«Տաւուշում եմ, հերթով անցնում ենք գիւղերով, որոնք խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ են եղել, ճանապարհներով, կամուրջներով, որոնք ինչ-որ քարտէզներով Ադրբեջան են համարւում։

Հիմա Հայաստանում եկել է իշխանութիւն ու ասում է «դէ հա, ի՞նչ կայ, խորհրդային քարտէզներով մերը չեն այս հողերը, դէ հա ի՞նչ կայ, հիմիկւայ սերունդը չի յիշում, բայց տարիներ առաջ մենք էս քարտէզներով ապրել ենք, դէ հա, ի՞նչ կայ Հայաստանում ադրբեջանական գիւղեր են եղել։

Ասում են ու չեն էլ անդրադառնում, որ այդ քարտէզները հէնց դրա համար էլ կազմւած են եղել, հէնց յաւերժ կոնֆլիկտի օջախներ ունենալու եւ դրանք կառավարելու միջոցով կոնֆլիկտի կողմերի վրայ ազդեցութիւն ունենալու համար։

Երեւանում երեւի չենք պատկերացնում։ Որ հասկանաք՝ մօտաւորապէս այսպէս. պատկերացրէք դուք ամէն օր ստիպւած էք անցնել Մանումենտի ոլորաններով, բայց Մանումենտում թշնամին է, կամ պատկերացրէք, որ դուք ունէք հազար կմ քառակուսի հողատարածք, որի կենտրոնում 100 կմ քառակուսին պարտադրւած պիտի տաք թշնամուն ու այդպէս պիտի շարունակէք ապրել։

Կամ շատ չտանջւելու համար ուղղակի Գորիս քաղաքից գնացէք Կապան ու 4 կմ անցէք ճանապարհով, որը երկկողմանի վերահսկւում է թշնամու կողմից եւ որտեղ ձեր անվտանգութեան մասին պարզապէս որեւէ մէկն ի զօրու չէ հոգալ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։