Հա

Ազգային

02/06/2021 - 13:05

«Մաաթ» կենտրոնը վեր է հանել Ադրբեջանի կողմից պատերազմական յանցագործութիւնների դրսեւորումները

Խաղաղութեան, զարգացման եւ մարդու իրաւունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանութիւնը ռազմական գործողութիւնների ընթացքում» փորձագիտական ուսումնասիրութիւնը։

Խաղաղութեան, զարգացման եւ մարդու իրաւունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանութիւնը ռազմական գործողութիւնների ընթացքում» փորձագիտական ուսումնասիրութիւնը։

Հեղինակները, միջազգային մարդասիրական իրաւունքի հանրաճանաչ սկզբունքերի ու կարգաւորումների՝ յատկապէս «Քաղաքացիական անձանց պաշտպանութեան մասին» Ժնեւի 1949 թ. կոնւենցիայի եւ վերջինիս 1977 թ. արձանագրութիւնների լոյսի ներքոյ վեր են հանում 2020 թ. 44-օրեայ պատերազմի ընթացում Ադրբեջանի կողմից իրականացւած պատերազմական յանցագործութիւնների բոլոր դրսեւորումները՝ մասնաւորապէս քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծութիւնները, ահաբեկչական խմբաւորումների ներգրաւումը, արգելւած զինատեսակների օգտագործումը՝ ինչպէս ռազմական գործողութիւնների, այնպէս էլ խաղաղ բնակչութեան նկատմամբ, ռազմագերիների եւ պահւող այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, հիւանդանոցների, բուժօգնութեան կէտերի, կրօնական յուշարձանների, կենսական ենթակառուցւածքների, լրագրողական առաքելութիւնների թիրախային ռմբակոծումները, քաղաքացիական անձանց դիտաւորեալ սպանութիւնները եւ այլն։

Առանձնապէս ներկայացւում են ռազմական գործողութիւնների ժամանակ կամ դրանց արդիւնքում խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, տարեցների եւ գերիների իրաւունքներն ու նրանց հետ վերաբերմունքի միջազգային պարտաւորութիւնները։

Ըստ հեղինակների՝ Ադրբեջանական վայրագութիւններն ու պատերազմական յանցագործութիւնները, որոնց զոհ են դարձել թւով 41 քաղաքացիական անձինք, իսկ ռազմական գործողութիւնները յանգեցրել են 110.000 քաղաքացիական անձանց տեղահանման եւ տասնեակ հազարաւորների՝ մշտական բնակութեան վայրերի կորստի, ամբողջութեամբ տեղաւորւում են Նիւրենբերգի 1945 թ. միջազգային զինւորական տրիբունալի կանոնադրութեամբ նախատեսւած ռազմական գործողութիւնների շրջանակում։

Ուսումնասիրութիւնն աւարտւում է մասնագիտական խորհրդատւութեամբ։

Ամբողջական ուսումնասիրութեանը, անգլերէն եւ արաբերէն լեզուներով, կարելի է ծանօթանալ հետեւեալ յղումով:

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

01.06.2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։