Հա

Ազգային

04/06/2021 - 08:50

Ազգային Գաղափարի յաղթանակն անխուսափելի Է

Մայիսի 28-ը՝ որպէս տօն օր, առաջին հերթին իր մէջ պարունակում է ազգային պետութեան հիմնադրման խորհուրդը: Պետականազուրկ ազգը ենթակայ է ոչնչացման թէ՛ առարկայական իմաստով եւ թէ՛ ենթակայական յատկանիշների ոչնչացմամբ: Ազգի պահպանման ու զարգացման հիմնասյան՝ պետականութեան տօնն է Մայիսի 28-ը:

Մայիսի 28-ը՝ որպէս տօն օր, առաջին հերթին իր մէջ պարունակում է ազգային պետութեան հիմնադրման խորհուրդը: Պետականազուրկ ազգը ենթակայ է ոչնչացման թէ՛ առարկայական իմաստով եւ թէ՛ ենթակայական յատկանիշների ոչնչացմամբ: Ազգի պահպանման ու զարգացման հիմնասյան՝ պետականութեան տօնն է Մայիսի 28-ը:

Աւելի քան 600 տարի պետականազուրկ հայը մայիսեան հերոսամարտերի, դրան նախորդած կէսդարեայ ազգային զարթօնքի շնորհիւ, բազում զոհաբերութիւնների, արեան ու քրտինքի միջով հիմնադրեց պետական համակարգ, որի շնորհիւ այսօր առկայ է Հայաստանը, Սփիւռքում գոյատեւում է հայութիւնը եւ սերունդ է մեծանում հայեցի դաստիարակութեամբ՝ ինչպէս հայրենի հողի վրայ, այնպէս էլ՝ արտերկրում:

Խորհուրդներով լի այս օրւայ տօնակատարութիւնը բախւում է մեր դժգոյն ու դժբախտ իրականութեանը: Իշխանութիւնների ապիկարութեան, ազգադաւութեան, ստորաքարշութեան հետեւանքով օրէցօր խարխլւում են պետականութեան հիմքերը:

Ազգային պետութեան գաղափարական հիմք հանդիսացող արժէքների դէմ ծաւալւած ստահակների պայքարը հասել է մի կէտի, երբ գլխաւոր ստահակը առանց քաշւելու հպարտանում է պարտութեամբ, հպարտանում է այն բանի համար, որ ինքը դեռեւս այնքան աներես է, որ համարձակւում է երեւալ ժողովրդի աչքին եւ բարբաջել՝ փոշիացնելով վերջին յոյսն ու հաւատը: Բախւում են վեհ գաղափարներն ու ստահակութիւնը, ճիշտն ու սուտը, ազնւականութիւնն ու «ժեխը»: Եւ այս բոլորը տեղի է ունենում հայրենիքի կորստի, հազարաւոր նահատակների, թշնամու մօտ գտնւող գերիների, ազնիւ հայի հոգու ալեկոծութիւնների ու տրտմութեան համայնապատկերում:

Լրատւական հարթակներում տարածւել է նահատակ զինւորների աճիւնների լուսանկարը, որն արւած է դիահերձարանի նկուղում: Կարծես թէ կրկնւում է փետրւարեան ապստամբութեան նախօրեակին՝ 100 տարի առաջ, 1921թ. փետրւարի 16-17-ին կատարւած ոճիրը, երբ բոլշեւիկների միջոցով թուրք դահիճների ձեռմաբ Երեւանի բանտի նկուղներում կացնահարւեցին ազգային, ռազմական եւ քաղաքական դաշնակցական գործիչները: Նման են 100 տարի առաջւայ եւ այժմեան պատկերները: 100 տարի յետոյ ահա հասել ենք նոյն կէտին:

1921թ. փետրւարին ապստամբութիւնը դարձաւ ելք՝ զսպելու բոլշեւիկեան սանձարձակութիւնը: Հայրենիքի փրկութիւնն այսօր եւս հրամայական է: Բայց այնքան ժամանակ, քանի դեռ բոլշեւիկեան մտայնութիւնը կրող «սրանք» իշխանութեան ղեկին են, անկումն ու նւաստացումն ուղեկցելու են մեզ:

Հաւատարիմ մնալով պետականութեան վերակերտման Մայիսի 28-ի խորհրդին՝ անխուսափելի է դառնում վերջին երեք տարիներին պետականութեանը հասցւած վնասների վերականգնումը հայ ազգի եւ հայրենիքի լինելիութեանն ի խնդիր: Ինչ գնով էլ լինի, Փետրւարեան ապստամբութեան օրինակով պէտք է զսպել թրքաբարոյ դուրսպրծուկներին:

Տուզիկ շան նման միայն տան բակում հաչողը, իրեն ՙգելխեղդ՝ երեւակայողն ու այլոց առաջ գառան նման խեղճացողն այլ ելք չունի, բացի զբաղեցրած աթոռը թողնելուց: Այդ արարածը իր ազգադաւ գործունէութեան համար վաղ թէ ուշ պէտք է կանգնի նախ բարոյական, եւ ապա՝ իրաւական դատարանի առաջ:

Մայիսի 28 կերտող ազգը չի կարող հանդուժել իր զաւակների արիւնով ու քրտինքով կերտւած հայրենիքի կործանումը:

 

«Ապառաժ»-ի խմբագրական

31 մայիս, 2021թ.

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։