Հա

Ազգային

07/06/2021 - 13:30

«Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին եւ պարտւողականութեանը այլընտրանք առաջարկող իշխանութիւն». Իշխան Սաղաթելեան

Մենք մեկնարկը տալիս ենք Ագարակ համայնքից, աւարտում ենք Երեւանում եւ ամբողջ Հայաստանով մէկ քշենք այս իշխանութեանը եւ գնանք դէպի ուժեղ Հայաստան: Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը Սիւնիքի մարզի Ագարակ համայնքում, որտեղից էլ մեկնարկել է դաշինքի նախընտրական քարոզարշաւը:

«alikonline.ir» - Մենք մեկնարկը տալիս ենք Ագարակ համայնքից, աւարտում ենք Երեւանում եւ ամբողջ Հայաստանով մէկ քշենք այս իշխանութեանը եւ գնանք դէպի ուժեղ Հայաստան: Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը Սիւնիքի մարզի Ագարակ համայնքում, որտեղից էլ մեկնարկել է դաշինքի նախընտրական քարոզարշաւը: Գրում է Tert.am-ը:

«Պատահական չէ, որ նախընտրական արշաւի առաջին օրը սկսում ենք Սիւնիքից եւ Ագարակ համայնքից: Սիւնիքը ողնաշարն է եւ Հայաստանի դարպասը, Սիւնիքը այս ազգադաւ իշխանութեան դէմ պայքարի խորհրդանիշն է, մենք մեր յաղթական արշաւը սկսում ենք Սիւնիքից եւ յունիսի 20-ին աւարտելու ենք Երեւանում»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

Նա նաեւ նշեց, որ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունի երկրի զարգացման ծրագիր, ով կարող է կազմակերպել երկրի սահմանների պաշտպանութիւնը, վերականգնել հայ ժողովրդի, հայ մարդու արժանապատւութիւնը եւ երկիրը բերել բնականոն զարգացման հուն:

«Մեր երկիրն այսօր անդունդի եզրին է իր բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին, պարտւողականութեանն այլընտրանք առաջարկող իշխանությիւն, իշխանութիւն, որը պատասխանատւութիւն կը կրի իր ժողովրդի համար, որի միակ խնդիրը կը լինի ոչ թէ ժողովրդին դուր գալը, այլ ժողովրդի անվտանգութեան ապահովումը, ժողովրդի համար բարեկեցիկ կեանք ստեղծելը, պատասխանատւութիւն ունենալ սեփական ժողովրդի, պետութեան, ինքնիշխան տարածքների, սահմանների նկատմամբ»,- նշեց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։