Հա

Ազգային

08/06/2021 - 09:40

«Այո՛, Հայաստանում կայ ապագայ, բայց այդ ապագան առանց Նիկոլի է»․ Իշխան Սաղաթելեան

Ամենեւին պատահական չէ, որ մեր ընտրարշաւը սկսում ենք Սիւնիքից՝ Սիւնիքը Հայաստանի դարպասն է, այս չարիքի կառավարութեան դէմ պայքարի խորհրդանիշը: Ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը Սիւնիքում՝ հանրահաւաքի ընթացքում։

«alikonline.ir» - Ամենեւին պատահական չէ, որ մեր ընտրարշաւը սկսում ենք Սիւնիքից՝ Սիւնիքը Հայաստանի դարպասն է, այս չարիքի կառավարութեան դէմ պայքարի խորհրդանիշը: Ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը Սիւնիքում՝ հանրահաւաքի ընթացքում։

«Մեր ժողովրդին այս օրերին հայրենադաւը վախեցնում է նոր պատերազմով՝ ասելով, որ եթէ «Հայաստան» դաշինքը գայ իշխանութեան, մեզ սպասում է նոր պատերազմ․ «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական միաւորը, որը Հայատսանին բերելու է արժանապատիւ խաղաղութիւն»,- ասաց նա։

Սաղաթելեանը նկատեց, որ, ընդհանրապէս, խաղաղութիւնը չեն մուրում, խաղաղութիւնը պարտադրում են, եւ «արժանապատիւ խաղաղութիւն» ասելով՝ իրենք դա նկատի ունեն։

Գալով իշպանութեան՝ առաջիկայ մէկ տարում վերակազմակերպելու են հայոց բանակը, իսկ յետոյ 3 տարում ամբողջութեամբ լուծելու են բանակի սպառազինութեան հարցը։

Նա նկատեց, որ չկայ աշխարհում որեւէ արժանապատիւ պետութիւն, որը չունի հզօր բանակ։

«Այո՛, Հայաստանում կա՛յ ապագայ, Սիւնքիում կա՛յ ապագայ, հայ ժողովուրդը ունի ապագայ, բայց այդ ապագան առանց Նիկոլի է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ եթէ ՀՀ քաղաքացին այսօր թշնամու դէմ չի պայքարում Սիւնիքում, վաղը նրան ստիպւած է լինելու դիմաւորել Հիւսիսային պողոտայում։

«Ուրեմն յունիսի 20-ը նաեւ կռւի օր է, մարտի օր է, այս չարիքի իշխանութեանը քշելու օր է, ուրեմն յունիսի 20-ին՝ դէպի ուժեղ Հայաստան»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։