Հա

Ազգային

08/06/2021 - 12:55

«Փաշինեանն արժանի է գնդակահարութեան, բայց մենք ջունգլիներում չենք ապրում, մեր երկրում անարխիա չի լինելու, լինելու է արդարադատութիւն»․ Իշխան Սաղաթելեան

Մեր երկրում պտտւում է մի ուրւական՝ ամօթի, խայտառակութեան եւ պարտութեան ուրւական, յունիսի 20-ին մենք պէտք է փակենք այդ ամօթի եւ խայտառակութեան էջը եւ հայ ժողովրդի համար բացենք նոր, հզօր Հայաստանի էջ։ Այս մասին այսօր Գորիսում քարոզարշաւի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելեանը։ 

«alikonline.ir» - Մեր երկրում պտտւում է մի ուրւական՝ ամօթի, խայտառակութեան եւ պարտութեան ուրւական, յունիսի 20-ին մենք պէտք է փակենք այդ ամօթի եւ խայտառակութեան էջը եւ հայ ժողովրդի համար բացենք նոր, հզօր Հայաստանի էջ։ Այս մասին այսօր Գորիսում քարոզարշաւի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելեանը։ Գրում է Tert.am-ը:

«Սիրելի հայրենակիցներ այս օրերին այս Քաջ Նազարը, որ յայտնւել է Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան ղեկին, պտտւում է գիւղերով, քաղաքներով եւ անընդհատ մի միտք է արտայայտում, որ եթէ ժողովուրդը ցանկանայ ինձ գնդակահարել՝ ասում է, որ ինքը պատրաստ է։ Իհարկէ, ինքն արժանի է դրան, բայց կրկին չի հասկանում, որ մենք ջունգլիներում չենք ապրում եւ մեր երկրում անարխիա չի լինելու։ Մեր երկրում լինելու է արդարադատութիւն»,- ասաց նա եւ նշեց, որ այսօրւայ իշխանութիւնը պէտք է պատասխան տայ իր արածների համար, որ մեր երկրում այլեւս դաւաճանութիւն չլինի։

Իշխան Սաղաթելեանը ներկայացրեց իրենց ծրագրերը տարբեր ոլորտներում՝ շեշտելով, որ վերականգնելու են Գիւղատնտեսութեան նախարարութիւնը։ Նա նաեւ նշեց, որ իրենց ուղղւած «վայրահաչոցներին» չեն արձագանքելու եւ խօսելու են Հայաստանից եւ Հայաստանի ապագայից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։