Հա

Ազգային

10/06/2021 - 10:15

«Այս իշխանութիւնը շատ մարդկանց տուն է քանդել եւ դրա համար պէտք է պատասխան տայ»․ Սաղաթելեան

3 տարի առաջ էյֆորիայի ազդեցութեան տակ երեւանցին ընտրեց նաեւ քաղաքային իշխանութիւն․ նայէք այդ իշխանութիւնը ինչ խոստումներ է տւել ձեզ եւ անցնող 3 տարիներին ինչ է արել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանը։

«alikonline.ir» - 3 տարի առաջ էյֆորիայի ազդեցութեան տակ երեւանցին ընտրեց նաեւ քաղաքային իշխանութիւն․ նայէք այդ իշխանութիւնը ինչ խոստումներ է տւել ձեզ եւ անցնող 3 տարիներին ինչ է արել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանը։

Նա յիշեցրեց Երեւանի տրանսպորտի՝ չլուծւած հարցը, բազմաբնակարան շէնքերի վերելակների հարցը, մետրոյի կայարանը․ անցնող 3 տարում Երեւանում նոյնպէս անտէրութիւն է, ասաց նա, սա է այս իշխանութեան նկարագիրը։

«Ցանկացած բանական մարդ հաճոյք է ստանում կառուցելուց, այս իշխանութիւնը հաճոյք է ստանում քանդելուց․ մշտապէս հպարտանում են՝ քանդեցինք սրա տունը, նրա տունը։ Այս իշխանութիւնը շատ մարդկանց տուն է քանդել եւ դրա համար պէտք է պատասխան տայ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նկատեց, որ այս օրերին իշխող խմբակը ՀՀ մարզերում ասում է, որ ճանապարհներ է կառուցել, դպրոցներ է կառուցել։

«Այս իշխանութիւնը չի ասում, թէ քանի դպրոց է նւէր տւել թշնամուն․ 107 դպրոց, 17 մանկապարտէզ։ Այս իշխանութիւնը պարտաւոր է նայել ՀՀ քաղաքացու աչքերին եւ ասել՝ քանի տուն է նւէր տւել թշնամուն։ Խօսում են այգիների ոռոգման մասին․ պէտք է այս հողատուները նայեն ՀՀ քաղաքացու աչքերին եւ ասեն՝ քանի հեկտար են նւէր տւել Ալլեւին»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա ընդգծեց, որ իրենք պիտի տան այս հարցերի պատասխանը, այլ ոչ թէ ՀՀ քաղաքացուց քւէ խնդրեն, որպէսզի վերատադրւեն եւ նոր տարածքներ յանձնեն։

Յունիսի 20-ը Հայաստանը ազատագրելու օր է՝ արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։