Հա

Ազգային

10/06/2021 - 15:30

«Հայրենիքի պաշտպանները բերման են ենթարկւում, իսկ հայրենիքի դաւաճանները դեռ ազատութեան մէջ են». Ի. Սաղաթելեան

«Հայաստան» դաշինքի առաջնորդներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Կառավարութեան շէնքի դիմաց այսօր տեղի ունեցած ՀՅԴ երիտասարդների իրազեկման ակցիային, նշելով հետեւեալը.

«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքի առաջնորդներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Կառավարութեան շէնքի դիմաց այսօր տեղի ունեցած ՀՅԴ երիտասարդների իրազեկման ակցիային, նշելով հետեւեալը.

Քիչ առաջ կառավարութեան շէնքի առջեւից ոստիկանները առեւանգեցին իմ դաշնակցական ընկերներին.

Փաստօրէն Հայրենիքի պաշտպանները բերման են ենթարկւում, իսկ հայրենիքի դաւաճանները դեռ ազատութեան մէջ են.

Յիշեցնե՜մ, դրանց մնացել է ընդամէնը 10 օր:

Յ.Գ. Պարոնայք ոստիկաննե՛ր, լաւ իմացէ՜ք, մեր տղերքը առաջին գծում պաշտպանում էին նաեւ ձեր հայրենիքը, իսկ դուք շարունակում էք ծառայել հողատուին եւ կատարել դաւաճանի ապօրինի հրահանգները:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։