Հա

Ազգային

17/06/2021 - 10:40

«Մենք զէնքի պակաս չենք ունեցել, ունեցել ենք ապաշնորհ ղեկավարութիւն»․ Արմէն Ռուստամեան

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմէն Ռուստամեանը A1plus.am-ի հետ հարցազրոյցում խօսել է արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից առաջ երկրում ստեղծւած ներքաղաքական իրավիճակի մասին։

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմէն Ռուստամեանը A1plus.am-ի հետ հարցազրոյցում խօսել է արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից առաջ երկրում ստեղծւած ներքաղաքական իրավիճակի մասին։

Անդրադառնալով 44-օրեայ պատերազմին եւ ՌԴ-ի կողմից զէնքի գնման մատակարարումն ուշացնելու վերաբերեալ դիտարկումներին՝ ասել է, տւեալներ կան, որ գնւած զէնքը թողնւել է Կովկասի հիւսիսում եւ մինչեւ պատերազմը չի ներկրւել։

Ինչ վերաբերում է յունիսի 15-ին Էրդողանի եւ Ալիեւի՝ Շուշի կատարած այցին, Արմէն Ռուստամեանն ասել է որ այդ քաղաքը մեզ համար դառնալու է նոյնը, ինչ Մասիս սարն է։

«Շուշին մերն է, բայց թուրքերի ձեռքում է։ Շուշին բարձունքի վրայ ճոխացնելու են, դարձնելու են ծաղկող մի տարածք, եւ մենք կողքով անցնելու ենք ու ողբալու, թէ ինչպէս կորցրեցինք մեր քաղաքը»,- յաւելեց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։