Հա

Ազգային

22/06/2021 - 12:20

ԸԵՄՄ-ն (IUSY) ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը. ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը ընտրւեց կազմակերպութեան փոխանախագահ

Սոյն թւականի 18-ին եւ 19-ին տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների միջազգային միութեան առցանց ձեւաչափով բարձրագոյն ժողովը (IUSY World Congress), որը գումարւում է 2 տարին մէկ անգամ:

Ժողովին մասնակցում էին շուրջ 60 երկրների կազմակերպութիւնների պատւիրարկութիւններ:

ՀՅԴ Երիտասարդականի կողմից մասնակցում էին՝ Արշակ Մեսրոպեանը, Մելինէ Մատթէոսեանը եւ Սարինէ Աբրահամեանը:

Սոյն թւականի 18-ին եւ 19-ին տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների միջազգային միութեան առցանց ձեւաչափով բարձրագոյն ժողովը (IUSY World Congress), որը գումարւում է 2 տարին մէկ անգամ:

Ժողովին մասնակցում էին շուրջ 60 երկրների կազմակերպութիւնների պատւիրարկութիւններ:

Բարձրագոյն ժողովի ընթացքում ղեկավար մարմինը ներկայացնում է իր աշխատանքային զեկոյցը, ճշտւում է կազմակերպութեան ապագայ անելիքները, ընտրւում է նաեւ նոր ղեկավար մարմին:

ՀՅԴ Երիտասարդականի կողմից մասնակցում էին՝ Արշակ Մեսրոպեանը, Մելինէ Մատթէոսեանը եւ Սարինէ Աբրահամեանը:

Ժողովի ընթացքում կարեւոր տեղ է գրաւում տարբեր բանաձեւերի ներկայացումն ու որդեգրումը: ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով ընդունւեց Արցախը միջազգայնօրէն ճանաչելու բանաձեւ, որի հայերէն թարգմանութիւնը ներկայացնում ենք ստորեւ: Հարկ ենք համարում նշել, որ բանաձեւին քւէարկեցին 82 կողմ, 18 ձեռնպահ եւ չեղաւ որեւէ կազմակերպութիւն որը դէմ քւէարկեց բանաձեւին:

Ժողովի աւարտին տեղի ունեցաւ նոր նախագահութեան ընտրութիւն, որի արդիւնքում ՀՅԴ Երիտասարդականի թեկնածու՝ Սարինէ Աբրահամեանը ընտրւեց միջազգային կազմակերպութեան փոխնախագահ:

Յիշեցնենք, որ Ընկերվարական Երիտասարդների միջազգային միութեանը անդամակցում են մօտ 145 ընկերվար-ժողովրդավար եւ աշխատաւորական կազմակերպութիւններ, աւելի քան 100 երկրից: ՀՅԴ Երիտասարդականը միջազգային միութեան լիիրաւ անդամ է:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնամասշտաբ ու անառարկելի պատերազմ սանձազեռծեց Արցախի եւ Հայաստանի դէմ: Ադրբեջանը պատերազմ սկսեց անկախ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի կոչին՝ հաստատելու համաշխարհային զինադադար համաճարակի ընթացքում:

Այս յարձակումները ուղղակիօրէն խախտում են 1994 թւականին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կողմից ստորագրւած հրադադարի ռեժիմը:

Թուրքիայի աջակցութեամբ պատերազմը շարունակեց թէժանալ քաղաքացիական բնակավայրերի անխնայ ռմբակոծութիւններով՝ յարձակւելով դպրոցների, հիւանդանոցների եւ եկեղեցիների վրայ: Թուրքիան հրապարակաւ յայտարարել է իր աջակցութեան մասին եւ շարունակում է ռազմական օգնութիւն ցուցաբերել Ադրբեջանին: Տարածաշրջանանը անկայունացնելու տագնապային իրավիճակ ստեղծելով՝ Թուրքիան նաեւ կազմակերպել է Սիրիայից վարձկանների մասնակցութիւնը եւ իր յատուկ ջոկատայիններին, միանալու Արցախի դէմ պատերազմին:

Արդիւնքում կան հազարաւոր զոհեր, այդ թւում` բազմաթիւ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչութեան գրեթէ կէսը տեղահանւել է եւ ճանապարհ ընկել դէպի Հայաստան՝ ապաստան գտնելու համար: Հայ գերեվարւածներին դաժանօրէն տանջահարել են եւ սպանել:

Նոյեմբերի 9-ին ստորագրւեց եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ամբողջովին անտեսելով Արցախի ժողովրդի իրաւունքները եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպէս օրինական մարմինը, որն իրաւասու է կարգաւորելու հակամարտութիւնը:

Այս անարդար համաձայնագիրը ոչ միայն անտեսում է Արցախի ժողովրդի իրաւունքները, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպէս օրինական հարթակ, որն իրաւասու մարմինն է լուծելու հակամարտութիւնը:

Հաշւի առնելով,

- որ այս համաձայնագիրը չի ապահովում Արցախի ժողովրդի իրաւունքները,

- չի ապահովում Արցախի Հանրապետութեան իրաւական կարգավիճակը,

- չի առաջարկում հակամարտութեան կայուն լուծում,

- որ Եւրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովի (ՌԱԵՀ) եւ ՄԱԿ-ի ռասայական խտրականութեան վերացման կոմիտէի (CERD) զեկոյցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչութեան ազատ ապրելու անհնարինութեան մասին,

- որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան անվտանգութիւնն ու ազատութիւնը չի երաշխաւորւում Ադրբեջանի Հանրապետութեան կողմից,

- որ Ադրբեջանի եւ Թուրքիայի աննախադէպ ագրեսիան անդադար սպառնալիք է հանդիսանում Արցախի հայ բնակչութեան ինքորոշման իրաւունքի իրացմանը,

- որ Ադրբեջանը ցուցադրում է ծայրայեղ հայատեացութեան վերաբերմունք կառուցելով ցուցահանդէս, որտեղ երիտասարդութեանը ծաղրանքով է ներկայացւում հայութեան տառապանքները:

ԸԵՄՄ-ը խստօրէն դատապարտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան եւ անառարկելի յարձակումները Արցախում եւ Հայաստանում, ինչպէս նաեւ կատարւած ռազմական յանցագործութիւնները խաղաղ բնակիչների, զինւորների եւ ռազմագերիների դէմ:

ԸԵՄՄ-ը խստօրէն դատապարտում է Թուրքիայի ներգրաււածութիւնը Արցախի հակամարտութեանը:

ԸԵՄՄ-ը խստօրէն դատապարտում է Թուրքիայի կողմից պատերազմին մասնակից դարձրած Սիրիայի վարձկաններին:

ԸԵՄՄ-ը կոչ է անում միջազգայնօրէն ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:

Որպէս միջազգայնօրէն ճանաչւած առաջադիմական կազմակերպութիւն, որը արժեւորում է մարդու իրաւունքներն ու դէմ է մարդկութեան դէմ բոլոր տեսակի յանցագործութիւնների, մենք կարեւորում ենք որ ԸԵՄՄ-ը հաւատարիմ մնալով իր որդեգրած արժէքներին յստակ քայլեր ձեռնարկի:

Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԸԵՄՄ-ին, որ

Նամակ յղի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպէս միակ օրինական մարմինը, որը կարող է վերահաստատել Արցախի հակամարտութեան խաղաղ բանակցութիւնները:

Նամակ յղի ՄԱԿ-ին յորդորելով Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին հրադադարի պայմանագրի համաձայն:

Նամակ յղի UNESCO-ին յորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն պահպանելու հայկական մշակութային ժառանգութիւնը, որոնք գտնւում են Ադրբեջանի կողմից օկուպացւած տարածքներում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։