Հա

Ազգային

24/06/2021 - 10:30

«ԸԵՄՄ-ն Արցախի անկախութեան ճանաչման բանաձեւով կարող է 106 երկրների կառավարութիւնների հետ աշխատել»․ Սարինէ Աբրահամեան

Երբ պատերազմը սկսւեց, մենք անմիջապէս կապ հաստատեցինք Ընկերվար Երիտասարդների Միջազգային միութեան՝ IUSY-ի նախագահութեան հետ, որ պէտք է յայտարարութիւն եւ դիրքորոշում ընդունի, քանի որ Արցախը յարձակման է ենթարկւել՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԸԵՄՄ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը՝ պատմելով Ընկերվար Երիտասարդների Միջազգային միութեան (ԸԵՄՄ, IUSY) կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման բանաձեւի մասին։

«alikonline.ir» - Երբ պատերազմը սկսւեց, մենք անմիջապէս կապ հաստատեցինք Ընկերվար Երիտասարդների Միջազգային միութեան՝ IUSY-ի նախագահութեան հետ, որ պէտք է յայտարարութիւն եւ դիրքորոշում ընդունի, քանի որ Արցախը յարձակման է ենթարկւել՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԸԵՄՄ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը՝ պատմելով Ընկերվար Երիտասարդների Միջազգային միութեան (ԸԵՄՄ, IUSY) կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման բանաձեւի մասին։

ԸԵՄՄ-ն միջազգային միութիւն է, որը 106 երկրներում ունի աւելի քան 150 երիտասարդական կազմակերպութիւններ։ Սարինէ Աբրահամեանն ասաց՝ միութիւնը, որդեգրելով Արցախի անկախութեան մասին այս բանաձեւը, ցոյց է տալիս, որ բոլոր 150 անդամ կազմակերպութիւններն ընդունում են այն եւ իրենց համար այս բանաձեւը դառնում է պարտադրող: Բանաձեւն ընդունելով նաեւ առիթ է տրւում յաջորդիւ գործնական քայլեր ձեռնարկել միջազգայինի միութեան շրջանակներում:

«Երբ պատերազմը սկսւեց, մենք բաւական լաւ յարաբերութիւններ ունէինք թէ՛ մեր տարածաշրջանային կազմակերպութիւնների հետ, որոնք անդամակցում են միութեանը, թէ՛ ընդհանուր Եւրոպայում կազմակերպութիւնների, նախագահութեան ներկայացուցիչների հետ։ Այդ ժամանակւանից արդէն մենք սկսել ենք բարձրաձայնել պատերազմի բոլոր ցաւալի հետեւանքների մասին։ 2017 թ-ին IUSY-ի հետ համագործակցաբար մենք Արցախում կազմակերպեցինք ուսումնական այց։ Այդպիսի քայլերով ժամանակի ընթացքում փորձել ենք Արցախի խնդիրը լսելի եւ ճանաչելի դարձնել»,- ասաց Սարինէ Աբրահամեանը։

Նա նշեց, որ մինչեւ բանաձեւի ընդունումը միութեան անդամ կազմակերպութեան ներկայացուցիչները շատ քիչ տեղեկութիւն ունէին Արցախի մասին։ Ճանաչողական այցը, որին մասնակցեցին 25 երիտասարդ քաղաքական գործիչներ, նաեւ ՀՅԴ Երիտասարդականի անդամների իրենց տեղեկատւական աշխատանքը, յատկապէս պատերազմի օրերին, քայլ առ քայլ տւեցին իրենց արդիւնքը։

«Երբ եղաւ պատերազմը, մենք անընդհատ բարձրացրինք հարցը, անընդհատ կապի մէջ էինք մեր գործընկերների հետ, եւ իրենց թէ՛ տեղեկութիւն էինք փոխանցում, թէ՛ փորձում էինք համոզելով, կոչ անելով, որ անպայման այս հարցերը բարձրացնեն՝ թէ ինչ է տեղի ունենում Արցախում, ինչպիսի յարձակումներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից, ինչպիսի ոճրագործութիւններ մարդկութեան դէմ…»,- ասաց նա։

Դրանից յետոյ, երբ արդէն պիտի տեղի ունենար ԸԵՄՄ բարձրագոյն ժողովը, իրենք արդէն պատրաստել էին բանաձեւ եւ սկսել դերակատար բոլոր անձանց հետ կապի մէջ մտնել, որ անպայման բանաձեւն իր տեքստի բոլոր խիստ շեշտադրումներով որդեգրւի՝ հակազդեցութիւն չլինի։

«Երկու տարին մէկ Միութեան բարձրագոյն ժողովին առիթ է տրւում, որ բոլոր կազմակերպութիւնները ներկայացնեն բանաձեւ այն խնդիրների մասին, որոնք իրենց յուզում են։ Այս բանաձեւում կոչ է արւում միջազգայնօրէն ճանաչել Արցախի անկախ հանրապետութիւնը, բանաձեւում Ադրբեջանի եւ Թուրքիային դատապարտելուց բացի կոչ է արւում կոնկրետ քայլեր ձեռնարել, այդ թւում՝ նամակ յղել ՄԱԿ-ին ազատ արձակելու հայ ռազմագերիներին եւ պատանդներին, ԵԱՀԿ ՄԽ-ին խաղաղ բանակցութիւնների գործընթացը վերսկսելու, իսկ ԻՒՆԵՍԿՕ-ին յորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն պահպանելու հայկական մշակութային ժառանգութիւնը: Բոլոր կազմակերպութիւնները, ովքեր անդամակցում են, հիմնականում տարբեր երկրներում քաղաքական կուսակցութիւնների երիտասարդական թեւն են ներկայացնում: Կուսակցութիւններ, որոնք ղեկավարում են երկրներ, կառավարութեան անդամներ են․ այս կազմակերպութիւնները բանաձեւի միջոցով կարող են աշխատանք տանել իրենց երկրներում, իրենց մայր կուսակցութիւնների հետ, որպէսզի քայլեր ձեռնարկւեն այդ ուղղութեամբ ու կարողանանք կառավարութիւնների կոչ անել, որ իրենց դիրքորոշումը յայտնեն եւ ճանաչեն Արցախի անկախ Հանրապետութիւնը»,- ասաց Սարինէ Աբրահամեանը։

Բանաձեւում նաեւ նշւած է, որ դատապարտւում է Թուրքիայի կողմից ռազմական օգնութիւնը, վարձկանների տեղափոխումը դէպի Ադրբեջան, դատապարտւում է Թուրքիայի կեցւածքը, որը բացարձակ չի նպաստում որեւէ խաղաղ հանգուցալուծման։

«Այն մտքով է ներկայացւած, որ Թուրքիան փորձում է ուժերի փոփոխութիւն ստեղծել եւ իր միջամտութեամբ հիմնախնդիրը աւելի սրել, լարել․ այդպիսով, բանաձեւում խօսւում է Թուրքիայի դերը դատապարտելու մասին»,- ասաց Սարինէ Աբրահամեանը։

Արցախի հարցի կարգաւորումը նա պատկերացնում է Արցախի հարցի միջազգային ճանաչմամբ։

«Վերջին զարգացումները ապացուցեցին, որ միայն ճանաչումով մենք կարող ենք ապահովել արցախցու ազատ ապրելու իրաւունքը։ Այսօր մենք յոյս ունենք, որ հարցը կունենայ խաղաղ եւ կայուն լուծում»,- ասաց նա։

Ի՞նչ սահմաններում պէտք է ճանաչւի Արցախի Հանրապետութիւնը՝ բանաձեւը չի յստակեցնում, դա այն հարթակը չէ, որտեղ պէտք է քննարկւի սահմանների հարցը, պարզապէս բանաձեւում կոչը պէտք է տեսնել այն դիտանկիւնից, որ միայն ճանաչելով է հնարաւոր ապահովել, Արցախում ապրող հայ մարդու կեանքը, որպէսզի հայ մարդը վտանգւած չլինի, ապահով ապրի իր հայների հողում։

ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը օրերս է ընտրւել ԸԵՄՄ-ի փոխնախագահ։ Ասում է՝ միայն անդամ կազմակերպութեան քաղաքական աշխատանքով ու ներդրումով է եւ ակտիւ աշխատանքի արդիւնքով է, որ հնարաւոր է ընտրւել փոխնախագահ կամ այլ պաշտօն ստանձնել: Նաեւ, որպէս համաշխարհային կազակերպութիւն, ԸԵՄՄ-ն կարեւորում եւ պահպանում է տարածաշրջանային հաւասարակշռութիւնը: Միութիւնը դաշնակցական փոխնախագահ ունեցել է մէկ էլ 2016-18 թւականներին։

Ընկերվար Երիտասարդների Միջազգային միութիւնը ստեղծւել է 1907 թ-ին՝ ունի մէկ դարից աւելի պատմութիւն եւ խորհրդակցական կարգավիճակ ՄԱԿ-ում՝ որպէս ոչ կառավարական կազմակերպութիւն։

«Մենք այդտեղ կարող ենք թէ՛ ստեղծել կապեր այլ երիտասարդ քաղաքական գործիչների հետ, եւ թէ՛ կարող ենք մեր հայկական խնդիրները բարձրացնել, նաեւ կարող ենք մեզ դաշնակցական երիտասարդներից յուզող հարցերի մասին բարձրաձայնել, օրինակ՝ մարդկային իրաւունքներ, սոցիալական արդարութիւն, համաշխարհային համերաշխութիւն եւ այլն, կարող ենք նաեւ տարբեր համաշխարհային խնդիրներ քննարկել եւ քաղաքական լուծումներ տալ»,- ասաց Սարինէ Աբրահամեանը։

ԸԵՄՄ-ն անկախ միջազգային երիտասարդական կազմակերպութիւն է։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

  • ԸԵՄՄ-ն (IUSY) ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը. ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը ընտրւեց կազմակերպութեան փոխանախագահ
    ԸԵՄՄ-ն (IUSY) ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը. ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը ընտրւեց կազմակերպութեան փոխանախագահ

    Սոյն թւականի 18-ին եւ 19-ին տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների միջազգային միութեան առցանց ձեւաչափով բարձրագոյն ժողովը (IUSY World Congress), որը գումարւում է 2 տարին մէկ անգամ:

    Ժողովին մասնակցում էին շուրջ 60 երկրների կազմակերպութիւնների պատւիրարկութիւններ:

    ՀՅԴ Երիտասարդականի կողմից մասնակցում էին՝ Արշակ Մեսրոպեանը, Մելինէ Մատթէոսեանը եւ Սարինէ Աբրահամեանը:

  • «Գիտական ռազմավարութիւն»-ը եւ դաշնակցական երիտասարդը
    «Գիտական ռազմավարութիւն»-ը եւ դաշնակցական երիտասարդը

    Սոյն յօդուածով կ՛ուզեմ անդրադառնալ երկու հիմնական կէտերու, որոնք կը վերաբերին այժմու դաշնակցական երիտասարդին եւ ուսանողին: Յօդուածը որոշ չափով արձագանգ պիտի ըլլայ նաեւ քանի մը օր առաջ Թունուզի մէջ կայացած Ընկերվարական երիտասարդներու միջազգային միութեան (ԸԵՄՄ) համագումարին եւ ազրպէյճանական-թրքական պատմական անհիմն պնդումներուն դէմ գիտական ռազմավարութեան մը մշակումին անհրաժեշտութեան:

  • Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ. խորհրդի ժողովին
    Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ. խորհրդի ժողովին

    21-24 փետրուար 2019-ին, Թունիսի Սուսա քաղաքի մէջ, տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Խորհրդի ժողովը, որին Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեց երկու ներկայացուցչով՝ Անահիտ Յակոբեան (Ֆրանսիա) եւ Եղիա Թաշճեան (Լիբանան): Համագումարին մասնակցում էին աւելի քան 50 ընկերվարական, յառաջադիմական եւ աշխատաւորական կուսակցութիւնների երիտասարդական կազմակերպութիւններ` տարբեր երկիրներից։

  • Դաշնակցական երիտասարդի պարտականութիւնն է պաշտպանել ազգը եւ ազգային շահերը
    Դաշնակցական երիտասարդի պարտականութիւնն է պաշտպանել ազգը եւ ազգային շահերը

    Ընկերվարական երիտասարդներու միջազգային միութիւնը մօտ անցեալին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ որոշումներ կայացուց ՀՅԴ երիտասարդականի ջանքերով։ Իսկ այսօր, միջազգային կազմակերպութեան անդամներուն Արցախ այցելութիւնը նոր քայլ մըն է քարոզչական մակարդակին, որ մեծապէս գնահատելի է։

  • Աւարտւեց Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան ճանաչողական այցը Արցախի Հանրապետութիւն
    Աւարտւեց Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան ճանաչողական այցը Արցախի Հանրապետութիւն

    2017 թւականի սեպտեմբերի 29-ին, Երեւանում մեկնարկեց, ապա մինչեւ հոկտեմբերի 1-ը Արցախի Հանրապետութիւնում շարունակւեց Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան անդամ կազմակերպութիւնների 25 պատւիրակների ճանաչողական այցը Արցախ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։