Հա

Ազգային

01/07/2021 - 09:55

«Արցախի Հանրապետութեան ճանաչմամբ մենք ճեղքում ենք Ադրբեջանի իզոլացման քաղաքականութիւնը»․ Գէորգ Ղուկասեան

Արցախի Հանրապետութեան անկախութեան, թէկուզ ապակենտրոն մակարդակում, ճանաչումը այն արձանագրումն է, որ մենք ճեղքում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան իզոլացման քաղաքականութիւնը, եւ ցոյց ենք տալիս անկախացման գործընթացի անշրջելիութիւնը՝ Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան անկախութեան, թէկուզ ապակենտրոն մակարդակում, ճանաչումը այն արձանագրումն է, որ մենք ճեղքում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան իզոլացման քաղաքականութիւնը, եւ ցոյց ենք տալիս անկախացման գործընթացի անշրջելիութիւնը՝ Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

Հայ Դատի Ամերիկայի Արեւելեան ափի յանձնախմբից տեղեկացնում են, որ այսօր ուշ երեկոյեան ամերիկեան Նիւ Ջերսի նահանգը կարող է պաշտօնապէս ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը երէկ յայտարարեց, որ Արցախին մենակ չպէտք է թողնենք՝ չկայ Արցախ, չկա Հայաստան, հետեւաբար, Արցախը մեր Հայրենիքն է, իսկ Շուշին կայ ու կը մնայ հայկական:

Գէորգ Ղուկասեանն ընդգծեց, որ Արցախը Դաշնակցութեան գործունէութեան առանցքային ուղղութիւններից է, եւ այդպէս եղել է միշտ՝ Ղարաբաղեան հիմնախնդրի սկզբից ի վեր։

«Պատահական չէ, որ նախորդ դարի ընթացքում, երբ Արցախի մասին երազում էին միայն ամենաֆանատիկ հայրենասէրները, Դաշնակցութիւնը նպատակաուղղւած աշխատանք էր տանում։ Վերջին իրադարձութիւններից՝ պատերազմում պարտութիւնից յետոյ Արցախն, իհարկէ, մեր պաշտպանութեան, մեր նւիրումի, գործունէութեան կարիքն աւելի շատ ունի։ Եւ Դաշնակցութիւնը չի հրաժարւելու Արցախից, ինչպէս չի հրաժարւել նախորդ դարի ընթացքում, ինչպէս առաջին, երկրորդ պատերազմի ընթացքում, այսինքն, Դաշնակցութեան աշխարհասփիւռ կազմակերպութիւնը բոլոր ուղղութիւններով ամբողջ կարողականութեամբ շարունակում է հետապնդել Արցախի դատը»,- ասաց Գէորգ Ղուկասեանը։

Նա նշեց, որ այսօր էլ սպասում ենք Նիւ Ջերսիից Արցախի Հանրապետութեան ճանաչում, որը գալու է լրացնելու Արցախի Հանրապետութեան ապակետրոն ճանաչման գործընթացը։

«Շատ կարեւոր քայլ է, իրականում․ վերջին պատերազմից յետոյ նման լուրերը մեզանում մի քիչ վերապահումներով են ընկալւում, որովհետեւ այս հողի վրայ գոյատեւման խնդիր ունենք, գերիներ ունենք, տեղահանւած անձինք ունենք, շատ ծանր իրավիճակում ենք, բայց քաղաքական առումով սա կարեւոր ձեռքբերում պէտք է լինի, եւ ես հաւատում եմ այդ մեծ աշխատանքին, որ կատարել է Հայ Դատի ԱՄՆ յանձնախումբը, Արեւելեան ափի յանձնախումբը եւ դրական արդիւնքի ենք սպասում։ Մեծ հաւանականութեամբ՝ Նիւ Ջերսին եւս կը միանայ ԱՄՆ այն նահանգներին, որոնք ճանաչել են Արցախի Հանրապետութեան անկախութիւնը»,- ասաց Գէորգ Ղուկասեանը։

Նա մանրամասնեց, որ ՀՅԴ Հայ Դատի կարեւոր ուղղութիւններից մէկն էլ Արցախի Հանրապետութեան միջազգային յարաբերութիւնների ընդլայնումն է։ Այն ունի 3 մակարդակ․ առաջինը՝ ապակենտրոն ճանաչման մակարդակն է, երբ տարբեր երկրների նահանգներ ու քաղաքներ ճանաչում են Արցախի անկախութիւնը։ Երկրորդը՝ ապակենտրոն համագործակցութիւնն է Արցախի տարբեր քաղաքների, համայնքների միջեւ՝ եւրոպական, ամերիկեան, մերձաւորարեւելեան, աւստրիական տարբեր քաղաքների միջեւ, սա «քոյր քաղաքների» պայմանագրերն են։ Եւ երրորդ մակարդակը միջխորհրդարանական դիւանագիտական յարաբերութիւններն են Արցախի Հանրապետութեան եւ տարբեր երկրների խորհրդարանների միջեւ։ Գէորգ Ղուկասեանը նշեց, որ այս երեք մակարդակներով երկար տարիներ Հայ Դատի յանձնախմբերը սպասարկել են Արցախի Հանրապետութեան միջազգային յարաբերութիւնները։

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն այս պահին ամենատարբեր ուղղութիւններով աշխատանքներ են տանում․ օրինակ, ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը մեծ ծաւալի աշխատանք է տանում գերիների վերադարձին նպաստելու ուղղութեամբ, եւ յատկապէս Բայդէնի վարչակազմի կողմից Արցախին ու Հայաստանին տրամադրւելիք ֆինանսական օժանդակութեան ուղղութեամբ, որպէսզի պատերազմի հետեւանքները մեղմելն աւելի հեշտ լինի՝ տեղեկացրեց Գէորգ Ղուկասեանը։

Աշխատանքներ են տարւում նաեւ այն ուղղութեամբ, որ պաշտօնական Վաշինգտոնը վերականգնի 907-րդ բանաձեւի պահանջները, այսինքն, Ադրբեջանին զրկի ցանկացած տիպի ռազմական օժանդակութիւնից, իսկ ընդհանրապէս նաեւ ֆինանսական օժանդակութիւնից, ինչպէս նաեւ Բաքւի ու Անկարայի քաղաքական վերնախաւի նկատմամբ կիրառի սանկցիաներ։

Կանադայի յանձնախումբը նոյնպէս բաւական ակտիւ աշխատանքներ է ծաւալում՝ յատկապէս Կանադայի ռազմական տեխնոլոգիաները Թուրքիային վաճառելու արգելքին հասնելու համար․ յանձնախմբի ջանքերի շնորհիւ հնարաւոր է եղել կասեցնել կանադական ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային, այժմ աշխատում են, որ կասեցումը փոխարինւի արգելքով։

Գէորգ Ղուկասեանը նշեց նաեւ, որ մեծ ծաւալի աշխատանք է տանում Բրիւսէլի գրասենեակը, որը բաւական ակտիւ նամակագրական կապի մէջ է ԵՄ ղեկավար կառոյցների եւ Եւրոպական խորհրդարանի ղեկավարութեան հետ։ Այսինքն, այս հարցով տարբեր յանձնախմբերի կողմից բազմաշերտ աշխատանք է տարւում։

Յիշեցնենք, որ յունիսի 22-ին էլ Ընկերվար Երիտասարդների Միջազգային միութիւնն էր Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման բանաձեւ ընդունել, որի փոխնախագահը ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանն է։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

  • ՀՀ անվտանգային շահերը եւս քննարկւում են. ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովի 3-րդ օրն է
    ՀՀ անվտանգային շահերը եւս քննարկւում են. ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովի 3-րդ օրն է

    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների 50-ից աւելի ներկայացուցիչներ այս պահին Սիւնիքում են․ Երեւանում մեկնարկած խորհրդաժողովի 2-րդ եւ 3-րդ օրերն անցան Գորիսում, ապա քննարկումները շարունակւելու են եւս 2 օր։

    Օրակարգը դեռեւս սպառւած չէ եւ վերաբերում է Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան բացառապէս բոլոր ոլորտներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

  • «Նախիջեւանը հայաթափւեց այդ նոյն «խաղաղութեան» շրջանակներում». քաղաքագէտ
    «Նախիջեւանը հայաթափւեց այդ նոյն «խաղաղութեան» շրջանակներում». քաղաքագէտ

    Հայաստանում կատարւող վերջին իրադարձութիւնների, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ չքննարկւած հարցերի եւ հնարաւոր «խաղաղութեան դարաշրջանի» բացման մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի հետ։

  • Ինչո՞ւ տեղի չունեցաւ Արցախի վերամիաւորումը. դեկտեմբերի 1-ի դասերը
    Ինչո՞ւ տեղի չունեցաւ Արցախի վերամիաւորումը. դեկտեմբերի 1-ի դասերը

    32 տարի առաջ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի խորհրդարանների համատեղ որոշումով հռչակւեց Արցախի վերամիաւորումը մայր Հայաստանին։ Այս պատմական որոշումը սեփական ուժերին ապաւինած հայ ժողովրդի արդար պոռթկումն էր՝ իր արդար իրաւունքները վերականգնելու հաստատակամ վճռականութեան, որին պէտք է յաջորդէին արդէն փաստացի վերամիաւորմանն ուղղւած ինտեգրման քայլեր՝ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղութիւններով։

  • «Իշխանութիւնն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել»․ Տիգրան Աբրահամեան
    «Իշխանութիւնն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել»․ Տիգրան Աբրահամեան

    Իշխանութիւնն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել՝ հասարակութեան ուշադրութիւնը կենտրոնացրել Սիւնիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի անվտանգային, ենթակառուցւածքային խնդիրներին, ինչի արդիւնքում Արցախի հարցը դուրս է մղւել/մղւում հանրային քննարկումների տիրոյթից։

  • «Իւրաքանչիւր զիջում պահանջում է նոր զիջում՝ անկուշտ է թշնամին»․ Յակոբ Բագրատունի
    «Իւրաքանչիւր զիջում պահանջում է նոր զիջում՝ անկուշտ է թշնամին»․ Յակոբ Բագրատունի

    Դժբախտաբար, Արցախը պարտութիւն չէր՝ Արցախը յանձնում էր, եւ եթէ Արցախի ազատագրումը Հայ Դատի համընդհանուր պայքարի կարեւոր հանգրւանն էր եւ մեր հայեացքն ուղղւել էր Արեւմտահայաստանի բռնագրաււած հողերի ազատագրմանը, յանկարծ եկաւ այդ հարւածը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամաւորական խմբի ղեկավար, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։