Հա

Ազգային

01/07/2021 - 11:25

Եօթ հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացւել Եւրոպական դատարան

Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայւած «Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական կենտրոնի հետ, եւս եօթ յայտ է ներկայացրել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակաւոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումներով գերեվարւած հայ զինծառայողների գործերով։

«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականութիւնը մարդկային կեանքի նկատմամբ այլասերւած վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրութիւնը դադարի քաջալերել բռնապետ Ալիեւին եւ պահանջի, որպէսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունւած Ժնեւեան կոնւենցիայի պարտաւորութիւնները»,- ընդգծում է Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ Դատի երկարամեայ գործիչ Քէն Խաչիկեանը։

«Ժամանակաւոր միջոց» կիրառելու համար հայ գերիների մասին շարունակական վկայութիւններ հաւաքագրելով՝ յիշեալ կենտրոնների դիմումները ՄԻԵԴ-ին առաջին քայլն է` ստիպելու Ադրբեջանին՝ որպէս այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին։ Դա նաեւ հնարաւորութիւն կը տայ միջազգային մարդասիրական կազմակերպութիւններին, յատկապէս՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպութեանը, մուտք գործելու գերեվարւած անձանց մօտ։

Երեւանում եւ Վաշինգտոնում տեղակայւած երկու իրաւապաշտպան կազմակերպութիւնների համագործակցութեան արդիւնքում Մարդու իրաւունքների եւրոպական դատարան են ներկայացւել շուրջ հարիւր հայ ռազմագերիների վերաբերեալ գործեր։ Վերջերս, նոյն համագործակցութեամբ, հնարաւոր էր եղել տեղեկութիւններ հաւաքել Ադրբեջանի կողմից պահւող շուրջ 90 հայ գերիների վերաբերեալ։

Իրաւապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարիւր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կեանքի իրաւունքի պաշտպանութեանը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

30.06.2021 թ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։