Հա

Ազգային

03/07/2021 - 08:25

Հայ Դատի գրասենեակները շարունակելու են Արցախի ճանաչման համար պայքարը

Սփիւռքն Արցախի հետ է եւ Արցախի պայքարը չի լքելու, Նիւ Ջերսի նահանգի Սենատի կողմից Արցախի ճանաչման մասին «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան նշել է ԱՄՆ Արեւելեան շրջանի Հայ Դատի խորհրդի պատասխանատու Անի Չաղլասեանը:

«alikonline.ir» - Սփիւռքն Արցախի հետ է եւ Արցախի պայքարը չի լքելու, Նիւ Ջերսի նահանգի Սենատի կողմից Արցախի ճանաչման մասին «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան նշել է ԱՄՆ Արեւելեան շրջանի Հայ Դատի խորհրդի պատասխանատու Անի Չաղլասեանը:

Նրա խօսքով՝ Հայ Դատի յանձնախմբի կողմից բանաձեւի անցկացման համար մեծ աշխատանք է տարւել: «Աշխատանքը սկսւել է անցեալ տարի: Նիւ Ջերսիի Սենատում գործող սենատորներից Ջոզէֆ Լագանան, ով  Դաշնակցութեան համակիր է, մինչեւ 44-օրեայ պատերազմը ցանկութիւն է յայտնել նահանգի Սենատում Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած բանաձեւ անցկացնել: Արցախեան պատերազմից յետոյ նոր իրավիճակ էր ստեղծւել եւ Նիւ Ջերսիի յանձնախմբի առաջարկով սենատորը համաձայնւեց բանաձեւում ներառել նաեւ Արցախի ճանաչման հարցը»,- նշել է Անի Չաղլասեանը:

ԱՄՆ նահանգների սենատները տարւայ ընթացքում մի քանի անգամ են հանդիպում եւ պէտք էր այնպէս աշխատել բանաձեւի ներկայացումն ու քւէարկութիւնը կարճ ժամկէտում իրականացնելու համար, որպէսզի թուրքական ու ադրբեջանական կողմերը չկարողանային հակադարձել: «Քանի որ նախօրօք ներկայացւած բանաձեւում փոփոխութիւններ էին արւել, այն պէտք է իրաւաբանական յանձնախմբի հաւանութեանն արժանանար: Մենք յանձնախմբին ներկայացրինք բանաձեւի կարեւորութիւնը եւ յանձնախումբը միաձայն ընդունեց այն: Երէկ կէսօրից յետոյ Նիւ Ջերսիի Սենատում քւէրակեութեան դրւեց եւ միաձայն ընդունւեց նշւած բանաձեւը»,- ընթացքը ներկայացրեց Անի Չաղլասեանը:

Ըստ նրա՝ հիմա շատ աւելի կարեւոր էր Արցախի ճանաչումը, որովհետեւ կան ուժեր, որոնք Արցախի հարցը փակւած են համարում: «Մենք Սփիւռքում այդ մօտեցումները չենք ընդունում: Սփիւռքը Հայաստանի ուժերի հետ կամ առանց նրա պէտք է շարունակի պայքարել Արցախի համար: Մեր նպատակը Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանն է եւ «միացեալ» բաժինը երբեք չենք մոռանալու»,- ասել է Ա. Չաղլասեանը:

Անդրադառնալով այլ նահանգներում Արցախի անկախութեան ճանաչման հնարաւորութեանը՝ նա նշել է, որ ամէն նահանգում աշխատելաոճը տարբեր է, բայց ամենուր այդ պայքարը շարունակւում է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։