Հա

Ազգային

08/07/2021 - 12:25

Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը Ամերիկայի Միացեալ Նահանգներից եւ եւրոպական գործընկերներից պահանջում է անյապաղ գործողութիւններով օժանդակել հայ գերիներին

Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC) Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ եւրոպական երկրների ղեկավարութիւններից պահանջում է անյապաղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի կատարեն Ժնեւեան կոնւենցիայի պահանջները եւ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան համաձայն՝ անվերապահ ազատ արձակեն հայ ռազմագերիներին ու պատանդներին։ 

Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC) Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ եւրոպական երկրների ղեկավարութիւններից պահանջում է անյապաղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի կատարեն Ժնեւեան կոնւենցիայի պահանջները եւ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան համաձայն՝ անվերապահ ազատ արձակեն հայ ռազմագերիներին ու պատանդներին։ Վերջին շաբաթների ընթացքում ամերիկեան եւ եւրոպական իշխանութիւնները գովաբանում են Ալիեւի կողմից հայ գերիների պայմանական սակարկութիւնը, այն դէպքում, երբ Ադրբեջանը միջազգային օրէնսդրութեամբ պարտաւոր է ազատել հայ ռազմագերիներին։

Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնի ղեկավար Քէն Խաչիկեանը նշում է․ «1949թ․ Ժնեւի կոնւենցիաներն ուժեղացնելու, մարդու իրաւունքների եւ արդարութեան համընդհանուր արժէքներն ամրապնդելու փոխարէն, ամերիկեան եւ եւրոպական իշխանութիւնների վերջին յայտարարութիւններն Ադրբեջանին թոյլ են տալիս շարունակել ձերբակալւած պահել հայ ռազմագերիներին, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ յարձակումների ժամանակ առեւանգել զինւորների, ինչպէս նաեւ կազմակերպել շինծու դատավարութիւններ կեղծ յայտարարութիւնների ու ապացոյցների հիման վրայ: Այդպիսի վարքի գովաբանումը, որն աշխարհի ամենատխրահռչակ բռնապետերից մէկին թոյլ է տալիս օգտագործել մարդկային կեանքը՝ որպէս սակարկութեան առարկայ, եւ ոտնահարել միջազգային հումանիտար իրաւունքի նկատմամբ իր պարտականութիւնները, խորապէս մտահոգիչ է եւ զայրացնող։ Միջազգային հանրութիւնն իր գործողութիւններով խրախուսում է Ադրբեջանի՝ շարունակւող շանտաժը»։

ALC-ն համագործակցում է Երեւանում գործող Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի (ICLaw) հետ՝ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում գործեր յարուցելու եւ Ադրբեջանի կողմից գերեվարւած գրեթէ 100 հայ ռազմագերիների պաշտպանութեան ուղղութեամբ։

Վերջերս Վաշինգտոնում եւ Երեւանում տեղակայւած իրաւապաշտպան երկու կենտրոնները համագործակցութեան արդիւնքում ՄԻԵԴ-ում յարուցեցին եօթ լրացուցիչ գործեր, ինչպէս նաեւ տեղեկութիւններ հաւաքեցին Ադրբեջանում պահւող 90 ռազմագերու վերաբերեալ:

Իրաւապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարիւր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կեանքի իրաւունքի պաշտպանութեանը։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

07.07.2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։