Հա

Ազգային

13/07/2021 - 08:40

«ՀՀ-ում դիկտատուրա է, իսկ միջազգային կազմակերպութիւնները լռում են». Արծւիկ Մինասեան

Երկրում գործում է յանցաւոր իշխանութեան կամ իշխանութիւնը բռնազաւթած մի խմբի կամայական վարքագիծ այն մարդկանց դէմ, ովքեր համարձակութիւն են ունեցել դէմ արտայայտւել ազգադաւ վարքագծին, գործողութիւններին եւ մարդկանց. Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանի «Աւան» նստավայրի առջեւ լրագրողների հետ զրոյցում այս մասին յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

«alikonline.ir» - Երկրում գործում է յանցաւոր իշխանութեան կամ իշխանութիւնը բռնազաւթած մի խմբի կամայական վարքագիծ այն մարդկանց դէմ, ովքեր համարձակութիւն են ունեցել դէմ արտայայտւել ազգադաւ վարքագծին, գործողութիւններին եւ մարդկանց. Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանի «Աւան» նստավայրի առջեւ լրագրողների հետ զրոյցում այս մասին յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը. յայտնում է Yerkir.am-ը:

Յիշեցնենք՝ յուլիսի 12-ին, ժամը 20:00-ից սկսած, Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանի «Աւան» նստավայրում տեղի է ունեցել Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարեանի կալանքի միջնորդութեան քննութիւնը:

«Այն, ինչ կատարւում է այսօր ՀՀ-ում, առնւազն ոչ միայն ազնիւ մարդկանց ընդվզումը պէտք է առաջացնի Հայաստանում, այլ նաեւ բոլոր այն միջազգային կառոյցների ու կազմակերպութիւնների, որոնք այլ դէպքերում կուրծք են ծեծում մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում, իսկ այսօր լռել են, կամ համակերպւել այն իրողութեան հետ, որ Հայաստանը հետեւողականօրէն գնում է տոտալ դիկտատուրայի ռեժիմի հաստատման»,- փաստեց Արծւիկ Մինասեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։