Հա

Ազգային

19/07/2021 - 12:24

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է ՀՄԸՄ-ի պատւիրակութեան հետ

Յուլիսի 18-ին, Ստեփանակերտի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Կենտրոնական վարչութեան պատւիրակութեան հետ:

Յուլիսի 18-ին, Ստեփանակերտի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Կենտրոնական վարչութեան պատւիրակութեան հետ:

Հանդիպման ընթացքում ՀՄԸՄ վարչութեան ատենապետ Վաչէ Նաճարեանը նշեց, որ պատանիների եւ երիտասարդների ազգային դաստիարակութիւնը ՀՄԸՄ-ի հիմնական նպատակներից է: Ելնելով առողջ մտքով, մարմնով եւ հոգով սերունդներ դաստիարակելու կարեւորութիւնից՝ կազմակերպութիւնը իր գործունէութիւնն է ծաւալում սփիւռքի գրեթէ բոլոր համայնքներում եւ Հայաստանի հանրապետութիւնում:
«Արցախում պատանիների եւ երիտասարդների ազգային դաստիարակութեան հարցը եւս ՀՄԸՄ աշխատանքների գերակայ ուղղութիւններից է»,- ասել է նա:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Դաւիթ Իշխանեանը հիշեցրեց, որ Արցախում ՀՄԸՄ-ն՝ որպէս ՀՅԴ ուղեկից կառոյց, իր աշխատանքները սկսել է 1919թ. օգոստոսից: Դ. Իշխանեանը մասնաւորապէս իր խօսքում նշեց, որ Արցախում ՀՄԸՄ-ի աշխատանքների վերսկսումը պատանիների եւ երիտասարդների շրջանակներում այսօր առաւել քան կարեւորւում է՝ նկատի ունենալով Արցախում պատերազմի հետեւանքով առաջացած խնդիրները:

Հանդիպմանը ներկայ էր նաեւ ԱՀ նախագահի կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերով խորհրդական Արմէն Սարգսեանը, ՀՄԸՄ ԿՎ անդամներ Օշին Փիրումեանը, Դաւիթ Յակոբեանը, եւ Սանդրա Վարդանեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Արա Պուլուզեանն ու Ալիոնա Դադամեանը:

Հանդիպումը շարունակւեց ընդլայնւած կազմով՝ ՀՄԸՄ Արցախի վարչութեան անդամների մասնակցութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։