Հա

Ազգային

25/07/2021 - 15:30

Ես Դաշնակցութեան անունից կարող եմ ասել, որ ատամներով պահելու ենք այս դաշինքը

«Մենք 15-հոգանոց ֆրակցիա էլ ենք ունեցել, բայց ինչ որ ունի Դաշնակցութիւնն այսօր, դա իր աշխատանքի, իր կառոյցի, իր համահայկական կառոյցի ու նաեւ վերջին մէկ տարւայ մէջ Հայաստանում ներքաղաքական դիրքաւորման եւ արած աշխատանքի արդիւնք է։ Հէնց այնպէս որեւէ մէկին, առհասարակ, կեանքում որեւէ բան չի տրւում։ Ես դա համարում եմ նաեւ մեր կատարած աշխատանքի արդիւնքը, եւ վստահ եմ, որ մենք պէտք է էս եղածը կրկնապատկենք»,- Hraparak.am-ի հետ զրոյցում ասաց Սաղաթելեանը։

«alikonline.ir» - Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքի կազմում խորհրդարան անցած Դաշնակցութիւնը կունենայ 12 պատգամաւոր։ Ասում են՝ այս ընտրութիւններում քաղաքական իմաստով ամենաշահած ուժերից մէկը հէնց ՀՅԴ-ն է, որը երբեք այսքան մեծ թւով պատգամաւոր չէր ունեցել խորհրդարանում, անգամ երբ միայնակ էր մասնակցել ընտրութիւններին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ եւ ապագայ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ արձագանգեց, թէ այնպէս չի, որ նախկինում այսքան թւով պատգամաւոր չի ունեցել ՀՅԴ-ն։

«Մենք 15-հոգանոց ֆրակցիա էլ ենք ունեցել, բայց ինչ որ ունի Դաշնակցութիւնն այսօր, դա իր աշխատանքի, իր կառոյցի, իր համահայկական կառոյցի ու նաեւ վերջին մէկ տարւայ մէջ Հայաստանում ներքաղաքական դիրքաւորման եւ արած աշխատանքի արդիւնք է։ Հէնց այնպէս որեւէ մէկին, առհասարակ, կեանքում որեւէ բան չի տրւում։ Ես դա համարում եմ նաեւ մեր կատարած աշխատանքի արդիւնքը, եւ վստահ եմ, որ մենք պէտք է էս եղածը կրկնապատկենք»,- Hraparak.am-ի հետ զրոյցում ասաց Սաղաթելեանը։

 

- Եթէ Քոչարեանի գլխաւորած դաշինքով չմասնակցէիք, այլ առանձին մասնակցէիք, էլի կունենայի՞ք նոյն արդիւնքը կամ կանցնէի՞ք, առհասարակ, խորհրդարան։

- Գիտէ՞ք, մենք որոշում ենք կայացրել դաշինքի կազմում մասնակցել, գտնում ենք, որ ճիշտ ենք արել, ափսոս, որ մեր գլխաւոր նպատակին չենք կարողացել հասնել, բայց էստեղ քննարկել՝ «եթէ այսպէս, եթէ այնպէս», դրա ժամանակն անցել է․ մենք առաջ ենք գնում։

 

- Կեանքը ցոյց տւեց, որ քաղաքական դաշտում ի յայտ եկած դաշինքները, սովորաբար, ձեւաւորւելուց կարճ ժամանակ անց պառակտւում են։ Ձեր դաշինքում երեք թեւ կայ փաստացի, դուք քննարկե՞լ էք այս հարցը, որ ցանկացած ճգնաժամի պայմաններում դուք չպէտք է պառակտւէք, դուք պէտք է մնաք միակամ, քանզի ձեր պառակտումը նախեւառաջ իշխանութեան շահերից է բխելու։

- Դաշինքի մաս կազմող երեք ուժերի տրամադրութիւնը դա է։ Մենք գիտենք, որ լաւ օրի չենք, գիտենք, որ ծանր պայքար է սպասւում, բայց դաշինքի ամրութիւնը մեզ համար շատ կարեւոր է։ Ես Դաշնակցութեան անունից կարող եմ ասել, որ ատամներով պահելու ենք այս դաշինքը, ու ամէն ինչ անելու ենք, որ դաշինքը՝ իբրեւ դաշինք, յաջողի։ Սա մեր մօտեցումն ու դիրքորոշումն է ու մեր միւս գործընկերների դիրքորոշումն է։

 

- Այսինքն՝ փոխադարձ երաշխիքներ ստացել էք, որ ցանկացած պարագայում կը յաղթահարէք առաջացած խնդիրները։

- Դէ, երաշխիքները, գիտէ՞ք ինչ, խօսքով չեն, գործով են։ Եւ ես այս պահին այդ պառակտման եւ այլնի հնարաւորութիւն չեմ տեսնում, ընդհակառակը՝ տեսնում եմ կամք, պատրաստակամութիւն պայքարելու։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։