Հա

Ազգային

03/08/2021 - 12:10

Աւստրալիայի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայնութեամբ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը յայտնում է` Աւստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայնութեամբ ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացւած հայերի, յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնը։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը յայտնում է` Աւստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայնութեամբ ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացւած հայերի, յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնը։

Երիտասարդական շարժումը ճանաչել է նաեւ Արցախի Հանրապետութեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ քննադատելով Արցախի բնիկ ժողովրդի դէմ յարձակումները` դրանք դիտարկելով որպէս Հայոց Ցեղասպանութեան շարունակականութիւն։

Բանաձեւի ընդունումն առաջնորդել է աւստրալահայ Սոֆի Բեորկմանը, որը նոյն երիտասարդական շարժման ակտիւիստներից է։

Այս առիթով Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Կայսերեանը նկատել է․ «Հիանալի է տեսնել քաղաքականապէս ակտիւ երիտասարդ աւստրալացիների, այս երկրի ապագայ առաջնորդների դիրքորոշումը մարդու իրաւունքների այնպիսի կարեւոր հարցերի վերաբերեալ, ինչպիսիք են հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնները, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքը։

Մենք շնորհակալ ենք տիկին Բեորկմանին եւ նրա գործընկերներին ճշմարտութեան եւ արդարութեան կողմը կանգնելու համար: Մենք շարունակում ենք պահանջել դաշնային կառավարութիւնից` համարձակութիւն ունենալ` հետեւելու նման քայլերին եւ ճանաչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը եւ դատապարտելու դրա շարունակութիւնը՝ Թուրքիայի կողմից աջակցւող ադրբեջանական բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերին իրենց հայրենիքից վտարելու փորձը»։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

02.08.2021 թ.

 

Յարակից լուրեր

  • Աւստրալիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ժամանակի հարց է
    Աւստրալիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ժամանակի հարց է

    Աւստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝  Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1923 թւականների ընթացքում հայերի, ասորիների ու յոյների դէմ իրականացւած ցեղասպանութիւնները ճանաչելու գործադիրին ուղղւած կոչը կարեւոր ձեռքբերում է: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Գայսէրեանն՝ աւելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարւել տեղի յոյն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:

  • Երեւանում եւ Գորիսում կը գումարւի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողով
    Երեւանում եւ Գորիսում կը գումարւի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողով

    ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի կազմակերպմամբ՝ Երեւանում եւ Գորիսում կը գումարւի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակները խորհրդաժողով։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների՝ նոյեմբերի 1-24-ն իրականացրած հիմնական աշխատանքների ամփոփագիր
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների՝ նոյեմբերի 1-24-ն իրականացրած հիմնական աշխատանքների ամփոփագիր

    Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի եւ գործընկեր չորս կազմակերպութիւնների ջանքերով՝ (որոնց թւում են Յունաամերիկեան առաջնորդութեան խորհուրդը, «Քուրդիստանի ամերիկացի բարեկամները» Ամերիկահնդկական հիմնադրամը եւ «Մերձաւոր Արեւելքի ֆորումը») ամերիկացի աւելի քան 40 կոնգրեսականներ դիմել են նախագահ Բայդէնին՝ կոչ անելով մերժել F-16 կործանիչների ձեռքբերման վերաբերեալ Թուրքիայի դիմումը։

  • Մեծն Բրիտանիոյ յապաղումը
    Մեծն Բրիտանիոյ յապաղումը

    Մեծն Բրիտանիան միտ ալ, իր նիւթական եւ քաղաքական հաշիւները նկատի ունենալով (մեր բառարանին մէջ անոր տուած են «մութ» որակումը), աւանդականօրէն համակրանք ցոյց չէ տուած Հայաստանին եւ հետեւողականօրէն արհամարհած է Հայ Դատը։ Նորագոյն ցայտուն օրինակը դրսեւորուեցաւ տարի մը առաջ, 44-օրեայ պատերազմի օրերուն, անոր որդեգրած դիրքորոշումներով, մինչեւ իսկ Մ․Ա․Կ․-էն ներս։ Այլ ցուցանիշներ էին, պատերազմի նախօրեակին, ազերիներու կազմակերպած հաւաքներն ու ցոյցերը Լոնտոնի մէջ Հայաստանի դեսպանատան առջեւ, որոնք պարզ ու պատահական դէպքեր չէին։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբն ամէն ինչ անելու է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբն ամէն ինչ անելու է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար

    Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի աշխատանքների առաջիկայ օրակարագում ոչ միայն լինելու է Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրինագծի առաջ մղումը, այլ այդ հարցը Լորդերի պալատի օրակարգային դարձնելը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։