Հա

Ազգային

06/08/2021 - 13:00

«Իմ խիղճն ինձ թելադրում է, որ մտահոգ լինեմ երկրում ստեղծւած իրավիճակով». Իշխան Սաղաթելեան

ԱԺ փոխխօսնակ ընտրւած Իշխան Սաղաթելեանը քւէարկութեան արդիւնքների հրապարակումից յետոյ շնորհակալութիւն յայտնեց ինչպէս «Հայաստան» դաշինքի օգտին քւէարկած քաղաքացիներին, այնպէս էլ՝ «Հայաստան» դաշինքին չընտրածներին եւ ընտրութիւններին չմասնակցած քաղաքացիներին՝ ասելով, որ իրենք խորհրդարանում ներկայացնելու են նաեւ նրանց շահերը։

«alikonline.ir» - ՀՀ Սահմանդրութեամբ խորհրդարանական ընդդիմութեանը վերապահւած ԱԺ փոխխօսնակի պաշտօնում ընտրւեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: 107 պատգամաւորից քւէարկութեանը մասնակցել է 103 պատգամաւոր՝ 64 կողմ, 37 դէմ ձայների յարաբերակցութեամբ, 2 քւէաթերթիկ ճանաչւել է անվաւեր:

ԱԺ փոխխօսնակ ընտրւած Իշխան Սաղաթելեանը քւէարկութեան արդիւնքների հրապարակումից յետոյ շնորհակալութիւն յայտնեց ինչպէս «Հայաստան» դաշինքի օգտին քւէարկած քաղաքացիներին, այնպէս էլ՝ «Հայաստան» դաշինքին չընտրածներին եւ ընտրութիւններին չմասնակցած քաղաքացիներին՝ ասելով, որ իրենք խորհրդարանում ներկայացնելու են նաեւ նրանց շահերը։

«ԱԺ պատգամաւորն առաջնորդւում է խղճով ու համոզմունքներով։ Իմ խիղճն ինձ թելադրում է, որ մտահոգ լինեմ երկրում ստեղծւած իրավիճակով, չհամակերպւեմ այն իրավիճակի հետ, որ գոյութիւն ունի, եւ իմ համոզմունքն է, որ երկիրն ունի բազմաթիւ խնդիրներ ու մարտահրաւէրներ, որոնք պէտք է յաղթահարւեն։ Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի եւ ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։