Հա

Ազգային

16/08/2021 - 15:30

Ընկեր Վահանին յիշելիս... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 65 տարեկան

Այսօր լրանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Յովհաննիսեանի ծննդեան 65-ամեակը...

«alikonline.ir» - Այսօր լրանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Յովհաննիսեանի ծննդեան 65-ամեակը...

Այսօր առաւել քան երբեւ զգացւում է Վահան Յովհաննիսեանի պէս առաջնակարգ քաղաքական գործչի եւ մտաւորականի, նրա իմացութեան, սկզբունքայնութեան, հատու մտքի եւ խօսքի, ինչպէս նաեւ նման չունեցող քաղաքական սարկազմի կարիքն ու բացը:

Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

Վահան Յովհաննիսեան.

«Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել: Մենք ասել ենք` եթէ դուք իրօք պատրաստ էք պայքարել ձեր իրաւունքների, ձեր ազատութեան համար, մենք կառաջնորդենք ձեզ դէպի յաղթանակ: Սակայն եթէ դուք պատրաստւում էք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում էք ապրել ինչպէս ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել եւ շատ լաց լինել, եթէ ցանկանում էք նստել հեռուստաէկրանի առաջ եւ հեռւից հետեւել սեփական փրկութեանը, ապա առաւելագոյնը, ինչ կը տեսնէք, կը լինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն: ․․․

Արդէն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար եւ յաղթանակ: Ձեր պայքարը եւ ձեր յաղթանակը: Պարզապէս մենք ուրիշներից լաւ գիտենք, որ մէկն առանց միւսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարէն ընտրում էք կախարդական հեքիաթը․․․»:

 

Յարակից լուրեր

  • «Նրա կարիքը շատ ենք զգում քաղաքական դաշտում». Երէկ՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն էր
    «Նրա կարիքը շատ ենք զգում քաղաքական դաշտում». Երէկ՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն էր

    Երեւանի քաղաքային պանթէոնը երէկ սովորականից մարդաշատ էր՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն էր. մարդ-գիտնական, մարդ-քաղաքական գործիչ։ Այստեղ էին նրա կուսակցական ընկերներն ու հարազատները։ Մի առիթով անկեղծօրէն խոստովանել է, որ գիտութիւնն է եղել իր ուղին, սակայն երբ 1988թ.-ին Հայաստանը յայտնւում է ծանրագոյն եւ վճռորոշ իրավիճակի առջեւ, որոշում է, որ պէտք է մտնի ՀՅԴ-ի շարքերը՝ գիտակցումով, որ Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը ՀՅԴ-ի միջոցով է։

  • «Աստւած եթէ մեզ հետ չէ, ապա ո՞ւմ հետ է». այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է
    «Աստւած եթէ մեզ հետ չէ, ապա ո՞ւմ հետ է». այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է

    Այսօր ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: Վահան Յովհաննիսեանը կեանքից հեռացավ 2014 թւականի դեկտեմբերի 28-ին:

  • Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է
    Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է

    Դեկտեմբերի 28-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: 2014 թւականի այս օրը կեանքից հեռացաւ հայ ժամանակակից քաղաքական մտքի գագաթներից մէկը:

  • Վահան Յովհաննիսեանի կեանքի վէպը
    Վահան Յովհաննիսեանի կեանքի վէպը

    Երբ ամէն անգամ տարին եւ մէկ պտոյտ է կատարում, օգոստոսի 16-ին, ես յիշում եմ 96 թւականի նոյն այս օրը: Այդ օրը լրանում էր Վահան Յովհաննիսեանի 40-ամեակը եւ այդ առթիւ, նախագահական ընդդիմադիր թեկնածուները այցելեցին դատարան՝ նախագահի թեկնածու Վահան Յովհաննիսեանի տարեդարձը շնորհաւորելու: Փաստօրէն ընդդիմադիր դաշինք կազմած թեկնածուների եւ նրանց ներկայացնող քաղաքական ուժերի առաջին հրապարակային գործողութիւնն էր սա՝ մի քիչ արտառոց, մի քիչ համարձակ եւ անկասկած խորքում իշխանութեան դէմ մարտահրաւէր պարունակող:

  • Նրա կարիքը դեռ շատ ենք զգալու... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 64 տարեկան
    Նրա կարիքը դեռ շատ ենք զգալու... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 64 տարեկան

    Վահան Յովհաննիսեանը մեր երկրի վերջին 30 տարւայ պատմութեան լաւագոյն եւ ամենավառ ու պայծառ գործիչներից էր, որն իր բացառիկ եւ իւրայատուկ տեղն ունէր ոչ միայն կեանքի օրօք: Նոյնիսկ հիմա` նրա մահից գրեթէ վեց տարի անց, կարող ենք ասել, որ անփոխարինելի մարդիկ կան` իսկական քաղաքական գործչի տեղը այդպէս էլ մնաց թափուր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։