Հա

Ազգային

20/08/2021 - 09:00

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի անդամները սենատորի խորհրդականի հետ քննարկել են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնութիւն եւ զէնք տրամադրելու դադարեցման հարցերը

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի անդամները Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպել են ԱՄՆ սենատոր Ալեքս Պեդիլայի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Խոսէ Վիլալւազոյի հետ: Հանդիպմանը քննարկել են Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակը, այդ թւում՝ հայ ռազմագերիների անօրինական դատապարտումներին վերաբերող հարցեր:

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի անդամները Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպել են ԱՄՆ սենատոր Ալեքս Պեդիլայի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Խոսէ Վիլալւազոյի հետ: Հանդիպմանը քննարկել են Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակը, այդ թւում՝ հայ ռազմագերիների անօրինական դատապարտումներին վերաբերող հարցեր: Նշւել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում շարունակում է իր ագրեսիոն քաղաքականութիւնը, հայերի դէմ էթնիկ զտումները: Յանձնախմբի ներկայացուցիչների առաջնային մտահոգութիւն այն է, որպէսզի դադարեցւի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրւող բոլոր տեսակի օգնութիւններն ու զէնքի վաճառքը: Սա նախատեսւած է սենատոր Փալոնէի առաջարկութեամբ, որը վերջերս Ներկայացուցիչների պալատում ընդունւեց: Կարեւորւել է նաեւ 907-րդ յօդւածի կիրարկումը:

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Սուրէն Համբարեանը նոյնպէս մասնակցում էր հանդիպմանը: Սենատոր Պադիլայի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Խոսէ Վիլալւազոն, Համբարեանի եւ հայ համայնքի հնչեցրած հարցերի վերաբերեալ յայտնել է, որ սենատորն աջակցում է ԱՄՆ -ի կողմից Ադրբեջանին օգնութիւն եւ զէնք տրամադրելու դադարեցմանը եւ կը շարունակի սերտ համագործակցութիւնը Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հետ այս եւ ամերիկահայ համայնքին յուզող այլ հարցերի շուրջ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։