Հա

Ազգային

20/08/2021 - 13:00

Իշխան Սաղաթլեանն այցելել է ՀՅԴ ՀԵՄ-ի բանակավայր (Լուսանկարներ)

Օգոստոսի 19-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելեանն այցելել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան՝ Բիւրականում անցկացւող բանակումի մասնակիցներին:

«alikonline.ir» - Օգոստոսի 19-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելեանն այցելել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան՝ Բիւրականում անցկացւող բանակումի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է «Երկիր մեդիա»-ն:

«Հայրենիքն ամէն բանից վեր» խորագիրը կրող բանակումը համախմբել է շուրջ 200 երիտասարդի՝ Հայաստանի Հանրապետութեան բոլոր մարզերից եւ Արցախից:

Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելեանը կարեւորել է յատկապէս պատմական այս ժամանակաշրջանում ազգային մտածողութիւն ունեցող, հայրենատէր եւ պահանջատէր երիտասարդների ակտիւ ներգրաււածութիւնը պետական, հասարակական եւ համայնքային նշանակութեան հարցերի լուծմանը:

Իշխան Սաղաթելեանը շեշտել է նաեւ, որ հէնց երիտասարդներն են որոշելու մեր հայրենիքի ապագան, ու մեծապէս նրանց ուսերին է դրւած պետականութեան պահպանման, նոր որակի ազգային պետութեան ստեղծման եւ մեր ոտնահարւած արժանապատւութեան վերականգնման համար պայքարի պատմական առաքելութիւնը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։