Հա

Ազգային

31/08/2021 - 14:10

ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ Հայ Դատի համակարգում իր գործունէութիւնը կը սկսի ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակը

Հաշւի առնելով 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախում ստեղծւած հումանիտար, անվտանգային եւ բարոյահոգեբանական մարտահրաւէրները՝ ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ Հայ Դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունէութիւնն է սկսելու ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակը։

Հաշւի առնելով 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախում ստեղծւած հումանիտար, անվտանգային եւ բարոյահոգեբանական մարտահրաւէրները՝ ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ Հայ Դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունէութիւնն է սկսելու ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակը։

Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի հիմնադրումը յստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը, պատերազմի հետեւանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են լինել ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթութիւնները։

Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի հիմնադրման եւ Արցախի Հանրապետութեան օրւայ յոբելեանի առթիւ, սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակը նախատեսում է Ստեփանակերտում անցկացնել պաշտօնական ընդունելութիւն, ուր կը ներկայացւեն Ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրւանում ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթութիւնները եւ նորահաստատ գրասենեակի գործունէութեան հիմնական ուղղութիւնները։

Պաշտօնական ընդունելութեան ընթացքում, ի թիւս այլնի նախատեսւում է դեռեւս 2019թ․ մեր կողմից հիմնադրւած Արցախի բարեկամների միջազգային ցանցի անդամ հանդիսացող օտարերկրեայ բարձրաստիճան քաղաքական գործիչների ուղերձների ցուցադրութիւն։

Պաշտօնական ընդունելութեան անցկացման վայրն է ք․ Ստեփանակերտ, Ազատամարտիկների 26, «Եւրոպա» հիւրանոցի նախասրահ, սկիզբը՝ ժամը 12։00։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

31.08․2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։